Աճեմօղլու. Թուրքական տնտեսությունը կարող է փլուզվել

By | 28.11.2016

Թուրքիայի տնտեսությունը առաջիկա երկու տարիների ընթացքում կարող է փլուզվել, եթե քաղաքական գործիչները Արևմուտքին չապացուցեն, որ թուրքական տնտեսական մոդելը վստահություն է ներշնչում: Այս մասին Hurriyet-ին տված հարցազրույցում ասել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուն:

Հայազգի տնտեսագետի պնդմամբ` «Թուրքիան իր արտաքին քաղաքականությունը ձևավորում է ներքաղաքական իրողություններից ելնելով, ինչը լավ չէ նաև տնտեսության համար»:

Տնտեսական զարգացումը երկրում մամուլի ազատության առկայության հետ նույնպես փոխկապակցված է, նշել է Աճեմօղլուն: «Երկարաժամկետ զարգացման համար մրցակցությունն ու թափանցիկությունը շատ կարևոր են: Այդ նպատակներին շատ դժվար է հասնել երկներում, որտեղ մամուլի ազատություն գոյություն չունի: Այդ դեպքում աճում է մենաշնորհների ի հայտ գալու, դատական համակարգի կոռումպացվածության և բռնապետության ձևավորման վտանգը», — շեշտել է նա:

achemoglu7_r1_s

«Ազատություն» ռ/կ

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն. ArmDaily.am

28.05.2020

«Իդիոտը».Էդիկ Անդրեասյան

29.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով