Ադրբեջանում լայնամսշտաբ զորավարժությունների ֆոնին իրավիճակը սրվել է ԼՂ-ի շփման գծերում

By | 12.11.2016
Загрузка...

Ադրբեջանական զինուժը երեկ գիշերվանից ականանետերի կիրառմամբ արկակոծում է Թալիշի և Յարըմջայի ուղղություններով տեղակայված՝ ԼՂ պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Այս մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց վերջին շրջանում Ադրբեջանական կողմի ակտիվությունը։ «Միայն Թալիշի ուղղությամբ չեն արկակոծել, նաև այլ ուղղություններով։ Համեմատած նախորդ շաբաթների հետ՝ այո, ակտիվացել են»,- ասաց ՊՆ խոսնակը։

Այսօր Ադրեջանում մեկնարկում են լայնամասշտաբ զորավարժություններ: Ադրբեջանական APA լրատվական գործակալության հաղորդմամբ, վարժանքներին կմասնակցի մինչև 60 հազար զինվորական, ավելի քան 50 ինքնաթիռ և ուղղաթիռ, 150-ից ավելի տանկ, 700 հրթիռահրետանային համակարգ:

Օրեր առաջ Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը քննդատել էր Ադրբեջանին՝ լայնածավալ զորավարժությունների անցկացման համար՝ ասելով. «Ադրբեջանն, ինչպես միշտ, նորից սրում է իրավիճակը՝ հայտարարելով լայնածավալ զորավարժությունների մասին, որում ընդգրկված է ադրբեջանական բանակի գրեթե ողջ ներուժը»:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի խոսքով՝ ներկա իրավիճակում Ադրբեջանին այլ բան չի մնում, քան կրակելը։ Պաշտոնյանի խոսքով՝ նման զորավարժություններով Ադրբեջանի նախագահը, ներքին խնդիր է լուծում։

«Այս զինավարժությունները նրա համար են, որպեսզի իշխանությունը ցույց տա իր քաղաքական ընդդիմախոսներին, որ խանը ունի նաև մեծ ասկյարների բանակ և հարկ եղած դեպքում կպահպանի իր իշխանությունն ու իր շահերը»,- ասաց Բաբայանը:

Քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը կարծիքով էլ՝ Ադրբեջանն այլևս հաշվի չի առնում միջազգային հանրության կարծիքը։ «Ադրբեջանը Ղարաբաղի դեմ հարձակումներն օգտագործում է իր ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու համար: Սա նաև փորձ է՝ ապակայունացնելու իրավիճակը: Բայց ամեն ինչ վերահսկողության տակ է, և այժմ չկա այն անսպասելիության էլեմետենտը, որ Ադրբեջանն ուներ ապրիլին: Հիմա հայկական կողմն ավելի պատրաստված ու ավելի զինված է: Այդուհանդերձ, սա ավելի շատ ուղերձ է միջազգային հանրությանն ու Մինսկի խմբին այն մասին, որ Ադրբեջանին դիվանագիտությունը չի հետաքրքրում և այդ երկիրը հենվում է միայն ուժի սպառնալիքի վրա:

ԼՂ-ի ԱԳ նախարարությունն էլ մի հաղորդագրությամբ լուրջ մտահոգություն  հայտնելով այն փաստի կապակցությամբ, որ իրավիճակի սրումը տեղի է ունենում ԼՂ սահմանագլխին Ադրբեջանի կողմից մեծաթիվ ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ներգրավմամբ լայնամասշտաբ ռազմական զորավարժությունների նախապատրաստման ֆոնին, նշել է. «Նման գործողությունները կոպտորեն խախտում են շփման գծում լարվածության սրման անթույլատրելիության վերաբերյալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ավելին, Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումից և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումից, այլև ձգտում է խափանել հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկող միակ միջազգային մեխանիզմը՝ արկակոծելով այն շրջանը, որտեղ նախօրեին ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է իրականացրել։

Ստեղծված իրավիճակում կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահին և ողջ միջազգային հանրությանը՝ խստագույնս դատապարտել Ադրբեջանի իշխանությունների ապակառուցողական քաղաքականությունը և գործուն միջոցներ ձեռնարկել լարվածության հետագա սրացում թույլ չտալու համար»։

«Իր հերթին ԼՂ-ն կանխելու է Ադրբեջանի ցանկացած գործողություն, որը սպառնում է հանրապետության անվտանգությանը, տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը»,-նշված է հաղորդագրության մեջ:

zorav

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...