Ադրբեջանը սահմանափակում է սոցիալական ցանցերի աշխատանքը

By | 20.11.2016
Загрузка...

Ադրբեջանի մամուլի խորհրդի նախագահը տեղեկացրել է սոցիալական ցանցերի նկատմամբ վերահսկողություն սահմանելու կառավարության ծրագրի մասին:

Համաձայն ԱՓԱ լրատվական գործակալության հաղորդման, Ադրբեջանի մամուլի խորհրդի նախագահն անդրադառնալով երկրի սոցիալական ցանցերում տիրող իրավիճակին, ասել է որ գլխավոր դատախազ Զաքիր Ղարալովի առաջարկով, դրանց գործունեությունը կվերահսկվի:

Աֆլաթուն Ամաշովն ընդգծել է, որ կառավարությունը պարտավոր է ապահովել Ադրբեջանի քաղաքացիների բարոյական անվտանգությունը:  «Երկրից դուրս գտնվող  որոշ կայքերի ուղիղ հեռարձակումը ենթարկվելու է ֆիլտրացիայի»:

Բելառուսիան, Մյանմարը, Չինաստանը, Կուբան, Եգիպտոսը, Հյուսիսային Կորեան, Արաբիան, Սիրիան, Թունիսը, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Վիետնամը գլխավորում են ինտերնետի ֆիլտրացիա իրականացնող երկրների ցուցակը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...