ԱԳ նախարարի հանդիպումը Ինդոնեզիայի փոխնախագահի հետ

By | 01.11.2016

Նոյեմբերի 1-ին պաշտոնական այցով Ջակարտայում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Ինդոնեզիայի փոխնախագահ Յուսուֆ Կալլան:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Ինդոնեզիայի փոխնախագահը կարևորեց երկկողմ հարաբերությունների առավել խորացումը՝ այս առումով արժևորելով Հայաստանի արտգործնախարարի այցը Ջակարտա։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծեցին Հայաստանի և Ինդոնեզիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, տարբեր գերատեսչությունների միջև փոխգործակցության ծավալման, առևտրատնտեսական համագործակցության խթանման անհրաժեշտությունը՝ կարևորելով այդ նպատակով գործարար համաժողովների կազմակերպումը, առևտրի պալատների միջև փոխգործակցության հաստատումը, մարդկանց միջև կապերի և տուրիզմի խրախուսումը:

Յուսուֆ Կալլան և Էդվարդ Նալբանդյանը մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային ու տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ։ Երկուստեք շեշտվեց առկա հիմնախնդիրների բացառապես խաղաղ կարգավորման և ուժի կիրառումը բացառող հանգուցալուծումներ գտնելու անհրաժեշտությունը։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն այցելեց Ինդոնեզիայի խորհրդարան, ուր հանդիպեց Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Ագուս Հերմանտոյին և խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին։

Հանդիպմանը քննարկվեցին երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցության զարգացման հնարավորությունները, կարևորվեց բարեկամության խմբերի ձևավորումը, միջազգային խորհրդարանական ձևաչափերում համագործակցությունը։

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցերի, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը։

Ինդոնեզիայի օրենսդիր մարմնի անդամների խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, անդրադարձավ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծման համար Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Ինդոնեզիայի խորհրդարանի փոխնախագահը համակարծիք էին հակամարտություններին կրոնական երանգ հաղորդելու անթույլատրելիության և հիմնախնդիրները բանակցությունների, բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության հարցում։

6840_hq

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

«Նիկոլ Փաշինյան ա’յ` անանուն հոդվածագիր բավական է,սթափվեք». Գարիկ Ուրումյան

18.05.2020

Սերժ Սարգսյանի ասուլիսը իրոք կարող է լինել այն քաղաքական «երկրաշարժը»,որի «փլատակների» տակ շատերը կարող են հայտնվել.Վահան Բաբայան

19.05.2020

Մաքսանենգ ծխախոտով երկրորդ ինքնաթիռը կալանավորվեց. սրանք իսկականից գիժ են. Միքայել Մինասյան

18.05.2020

Նիկոլիկ, երկու տարի է զգուշացնում եմ քեզ, որ կրակի հետ մի խաղա.Շահե Աճեմեան

18.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով