Monthly Archives: Նոյեմբերի 2016

Տեղի է ունեցել ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը

Նոյեմբերի 30-ին Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական` 71-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների համագործակցությունը կարգավորող մի շարք փաստաթղթեր, ամփոփվել են 2016 թ. ընթացքում կատարված աշխատանքները, նախանշվել են 2017 թ.-ին պլանավորված համատեղ աշխատանքային ուղղությունները: Նիստի արդյունքներով որոշումներ… Կարդալ ավելին »

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Մոսկվայի կայազորի ռազմաուսումնական հաստատություններում սովորող հայ կուրսանտների և ունկնդիրների հետ

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 29-ին այցելել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիա: ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում Վիգեն Սարգսյանը հանդես է եղել դասախոսությամբ: Ակադեմիայի շուրջ 400 ունկնդիրներին են ներկայացվել հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական առաջնահերթությունները, տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները: ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է… Կարդալ ավելին »

Հոբելյանական երեկո` նվիրված Հ. Հովեյանի ծննդյան 60-ամյակին և հեղինակի «Նոյեմբերի ավերակները» ռուսերեն ժողովածուի շնորհանդեսը

Կարևորված եմ  որպես բարձրադիր Արոտավայր… Թիկունքիս կճղակահետքը թաքցնում եմ Կակաչի արցունքով … Հ. Հովեյան   Ս. թ. դեկտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա բանաստեղծ Հովիկ Հովեյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո և հեղինակի վերջերս հրատարակված «Նոյեմբերի ավերակները» /«Руины ноября»/ ռուսերեն ժողովածուի շնորհանդեսը: Գրքում զետեղված են Հ. Հովեյանի «Վրիպած ջրհեղեղ», «Անժամանակություն»… Կարդալ ավելին »

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի վերականգնման աշխատանքներին նվիրված մամուլի ասուլիս` Գյումրիում

Ս. թ. դեկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին, Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված Հակոբ Հակոբյանի «Սարերում», արդեն վերականգնված որմնանկարին: Մամուլի ասուլիսին կմասնակցեն ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում կողմերը կխոսեն «Սարերում» որմնանկարի տեղափոխման, վերականգնման և ամրակայման աշխատանքների մասին,… Կարդալ ավելին »

Քննարկվեցին ՎԶԵԲ-ի հետ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նոյեմբերի 30-ին հանդիպեց Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի պատվիրակությանը՝ Եվրոպայի և Հարավ-կովկասյան երկրների տնօրեն Ֆրանսիս Մալիժի գլխավորությամբ։ Քննարկվեցին բանկի կողմից էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքն ու հնարավորությունները։ Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը կարևորեց Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Նախարարը… Կարդալ ավելին »

Քննարկվել են լիբանանյան ներդրողների խնդիրները

Նոյեմբերի 30-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է Հայաստանում Լիբանանի դեսպան Ժան Մաքարոնի և Լիբանանի համայնքի ներկայացուցիչների հետ:   Դեսպան Ժան Մաքարոնն իր ներածական խոսքում ողջունել է նախարարության բարեփոխումները և ՀՀ կառավարության ակտիվ տնտեսական դիմագիծը: Դեսպանը ներկայացրել է Հայաստանում լիբանանյան ներդրողների հետաքրքրությունների շրջանակը, մասնավորապես նշելով հետևյալ ոլորտները` սուրճի, քաղցրավենիքի արտադրություն, զբոսաշրջություն,… Կարդալ ավելին »

ՀՀ բնապահպանության նախարարության ուղերձը

Հարգելի հայրենակիցներ, Դեռ թարմ են հիշողությունները, թե ինչպես Հայաստանի Հանրապետության անկախության առաջին տարիներին, երբ Արցախյան ազատամարտում պայքարող, տնտեսական և սոցիալական լուրջ դժվարություններին դիմակայող մեր երկրի բնակչության սոցիալական խնդիրները մեծապես մեղմվեցին Սևանա լճի սիգի պաշարների շնորհիվ: Այն դժվարին տարիներին սիգի պաշարը, ըստ էության, լուծեց ռազմավարական խնդիր: Հետագա տարիներին սիգի քանակի կտրուկ նվազումը պետական լիազոր մարմինների համար… Կարդալ ավելին »

Պուշկինի 4 հասցեում վնասված ծառի վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության արձագանքը

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Երևանի տարածքային բաժնի աշխատակիցները սոցցանցերում տեղադրված և ՀՀ բնապահպանության նախարարության <<Թեժ գծով>> հնչած` Երևանի Պուշկինի 4 հասցեում վնասված ծառի վերաբերյալ ահազանգով եղել են այդ վայրում: Տեղում ծանոթացել են իրավիճակին, ծառարմատի վրա լցված նյութից նմուշառում է արվել և հանձնվել բնապահպանական պետական տեսչության Կենտրոնական լաբորատորիա, որի ուսումնասիրությունից պարզվել է, որ… Կարդալ ավելին »

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը

Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում խաղողի վազերը ցրտահարությունից պաշտպանելու նպատակով տասնամյակներ շարունակ  կատարվել է այգեթաղ:   Ըստ  ՀՀ ԱԻՆ հիդրոմետ  ծառայությոան`  ձմռան առանձին օրերի ընթացքում կարող են դիտվել խիստ սառնամանիքներ։   Հիշեցնում ենք, որ խաղողի վազի լավ հասունացած ու փայտացած մատերը կարող են դիմանալ մինչև -16° ցրտին, իսկ դրանից ավելի ցածր ջերմաստիճանների  դեպքում կորուստներն արդեն… Կարդալ ավելին »

Էրդողանը հայտարարել է Սիրիա զորաշարժ կատարելու նպատակը

«Թուրքիայի բանակը Սիրիայի տարածքում իր գործողություններն սկսել է նպատակ ունենալով վերջ տալ այդ երկրի նախագահ Բաշար Ասադի իշխանությանը»,-այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը: «Ալ-Ալամ» հեռուստակայանի հաղորդման համաձայն, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը երեքշաբթի օրը Ստամբուլում ունեցած ելույթում հայտարարել է. «Սիրիացի խաղաղ քաղաքացիների կոտորածին վերջ տալու համար, այդ երկրի ազատ բանակի ուղեկցությամբ մտանք Սիրիայի տարածքը, որպեսզի սահմաններ… Կարդալ ավելին »