Ամենամսյա արխիվներ: Հոկտեմբերի 2016

Իրանի կարատեի խմբային կումիտեն Ավստրիայի համաշխարհային մրցաշարի չեմպիոն

Իրանի տղամարդկանց խմբային կումիտեն (Kumite) Ավստրիայի Լինզ քաղաքում կազմակերպված կարատեի համաշխարհային մրցաշարի կրկնակի չեմպիոն ճանաչվեց: Համաձայն «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման, խմբային կումիտեի բաժնի մրցություններում բոլոր մրցակիցներին պարտության մատնելով եզրափակիչ փուլ դուրս եկած Իրանի կարատեի ազգային հավաքականը կիրակի օրը 3-2 հաշվով գերազանցելով Ճապոնիայի հավաքկանին շահեց աշխարհի ոսկի մեդալն ու չեմպիոնի կոչումը: Այս արդյունքն այն պայմաններում արձանագրվեց,… Կարդալ ավելին »

Թուրքիայում հայոց նոր պատրիարքի ընտրության հարցը կարծես հանգուցալուծվում է

Ստամբուլի հայ համայնքում տարիներ շարունակ քննարկվող նոր պատրիարքի ընտրության հարցը կարծես հանգուցալուծում է ստանում: Նախօրեին Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղի ունեցած եկեղեցական ընդհանուր ժողովի ժամանակ որոշում է կայացվել, որ ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն այլևս հիշատակվելու է իբրև «Հանգստյան կոչված պատրիարք», այլ կերպ ասած՝ նա թոշակի է անցնում: Պատրիարքարանի պաշտոնական կայքում տեղ գտած հրապարակման համաձայն, հոգևոր ժողովը,… Կարդալ ավելին »

«Վրացական երազանք»-ը խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն է ստացել

Վրաստանում կիրակի կայացած խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլի արդյունքների համաձայն՝ «Վրացական երազանք» կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն է ստացել խորհրդարանում, հայտնում է Интерфакс-ը: Ըստ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ 50 միամանդատ շրջանից 48-ում հաղթել են այս կուսակցության թեկնածուները: Մյուս 2 շրջանում հաղթել են անկախ թեկնածուները: Այսպիսով, խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխող կուսակցությունը 150 տեղանոց խորհրդարանում ստացել է 115 մանդատ,… Կարդալ ավելին »

Ղասեմի. Արաբիան Մարդու իրավունքների խորհրդին անդամակցությամբ պարգևատրվեց իր ոճրագործությունների համար

ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ընդգծել է.«Արաբիայի ռեժիմը Եմենում իր սարսափելի ոճրագործությունների համար պարգևատրվեց Մարդու իրավունքների խորհրդին անդամակցությամբ»: ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ և հանրային ու լրատվական դիվանագիտության կենտրոնի տնօրեն Բահրամ Ղասեմին պատասխանելով Իրանի կողմից  Եմենին զենք ու հրթիռ  տրամադրվելու մասին ԱՄՆ-ի զինվոանհիմն հայտարարությունները հնչում են այն պայմաններում, երբ չնայած բազմաթիվ քննադատություններին… Կարդալ ավելին »

Իրանը և Կիպրոսը կհամագործակցեն

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին կիրակի երեկոյան՝ Թեհրանում, Կիպրոսի խորհրդարանի նախագահ Դիմիտրի Սիլորիսի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ, ասել է. «Երկու երկրները տարբեր բնագավառներում դրական հարաբերություններ ունեն»: ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Լարիջանին նշել է, որ ահաբեկչությունը և դրա դեմ պայքարի ընդգծումն ԻԻՀ  և Կիպրոսի ընդհանուր տեսակետն է:  «Իրանը պատրաստ է ընդլայնել  Կիպրոսի հետ… Կարդալ ավելին »

Իրանի նախագահի երեք տարվա ճանապարհը դեպի Երևան. ինչո՞ւ է ձգձգվում Ռուհանիի այցը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին 2013թ. ընտրվելուց ի վեր առայժմ ոչ մի անգամ չի այցելել Հայաստանի Հանրապետություն, թեև նա դեռևս հունիս ամսին ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ Թեհրանում կայացած հանդիպմանը ասել էր, թե շուտով գալու է Հայաստան: Մոտ մեկ ամիս առաջ հարցին անդրադարձավ Հայաստանում Իրանի դեսպան Սաջջադին՝ հայտարարելով, որ Ռուհանիի այցը շրջադարձային կետ կլինի… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանը վաղ է համարում վարչապետի պաշտոնում իր առաջադրման մասին խոսելը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը չի բացառում, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Հայաստանի վերաբերյալ Al Jazeera հեռուստաընկերության երեկ հրապարակած ֆիլմում նախագահն ասում է, որ դեռ վաղ է խոսել վարչապետի պաշտոնում իր առաջադրման մասին, հավելելով՝ նման տարբերակ դիտարկելու համար անհրաժեշտ է, որպեսզի Հանրապետական կուսակցությունն առաջիկա ընտրություններում «շատ լավ քվե ստանա»: «Ես շատ… Կարդալ ավելին »

Սկսենք բանակցությունները՝ մեկ ընդդիմադիր կուսակցություն դառնալու համար. Փաշինյան (տեսանյութ)

« Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն իր ելույթից հետո, պատասխանեց լրագրողների հարցերին, որոնց հետաքրքրում է  մեկ ընդդիմադիր կուսակցություն ստեղծելու Փաշինյանի գաղափարը: « Մենք ասում ենք, որ եթե կան էնպիսի ուժեր, որոնց հետ  մենք ունենք նպատակների և միջոցների մասին պատկերացումների ընդհանրություններ, մենք նրանց առաջարկում ենք, որ մենք կսկսենք բանակցություններ, մեկ  կուսակցություն դառնալու մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը,… Կարդալ ավելին »

Սասուն Միքայելյանը՝ ՔՊ կուսակցության վարչության նախագահ

ՔՊ կուսակցության նորընտիր վարչությունը քիչ առաջ կուսակցության վարչության նախագահ ընտրեց: Վարչության թեկնածուները երկուսն են եղել՝ Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը: Վարչության անդամները նախագահ են ընտրել Սասուն Միքայելյանին: «Ա1+»

ՄԱԿ-ը բարձր է գնահատել Իրանի ջանքերը կայուն զարգացման նպատակների իրագործման ուղղությամբ

Թեհրանում ՄԱԿ-ի ներկայացուցիչը բարձր է գնահատել Իրանի ջանքերը կայուն զարգացման նպատակների իրագործման ուղղությամբ: «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը, ՄԱԿ-ի կազմավորման 71-ամյակի առիթով  կազմակերպված միջոցառման ժամանակ, Թեհրանում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Գերի Լուիսը նշել է, որ այդ կառույցի կողմից ներկայացված կայուն զարգացման նախագիծը համաշխարհային զարգացման կատարելագործված նախագծերից է և գովելի են այդ նպատակների իրագործման ուղղությամբ Իրանի ջանքերը:… Կարդալ ավելին »