ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված համերգ` Կոմիտասի թանգարան-ինստիտուտում
Ս. թ. հոկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա համերգ՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: Համերգին բացման խոսքով հանդես կգա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը: Համերգային ծրագրում հանդես կգան Լիլիթ Արտեմյանը, Հովհաննես Մանուկյանը, Մարիաննա Պողոսյանը, Գոռ Սալնազարյանը, Մարգարիտ Սարգսյանը, Դավիթ Մելքոնյանը, Էդգար Գյանջումյանը: