Ամենօրյա արխիվներ: 24.10.2016

Վարչապետն ընդունել է METRO AG ընկերության փոխնախագահ Ալեքսեյ Գրիգորևին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է մանրամեծածախ առևտրով զբաղվող METRO AG ընկերության արտաքին կորպորատիվ քաղաքականության գծով փոխնախագահ, ընկերության մոսկովյան ներկայացուցչության ղեկավար Ալեքսեյ Գրիգորևին: Վարչապետը կարևորել է METRO AG-ի և հայաստանյան արտահանման ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների միջև համագործակցությունը և հետագա զարգացումը: Կարեն Կարապետյանը հույս է հայտնել, որ METRO AG-ն կկարողանա Հայաստանի արտադրողների թվում գտնել վստահելի գործընկերներ՝ երկարաժամկետ փոխգործակցության… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱԼԹԱՅԻ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒԽՏԻ ԱՐՔԱՅԱԶՆ ԵՎ ՄԵԾ ՎԱՐՊԵՏ ՖՐԱ ՄԵԹՅՈՒ ՖԵՍԹԻՆԳԻ ՀԵՏ

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Նորին Վսեմություն Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի առանձնազրույցը: Մինչ այդ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Նախագահ Սերժ Սարգսյանը Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգին պարգևատրել է Փառքի շքանշանով՝ Հայաստանի Հանրապետության և Մալթայի… Կարդալ ավելին »

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել հայ կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ

ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Ներսես Հովհաննիսյան դերասանի, ռեժիսորի ու սցենարիստի մասնակցությամբ ֆիլմերն անցել են ժամանակի փորձությունն ու այլեւս չեն ճանաչում ժամանակի սահմանները: Դրանք, որպես պատմության ու մշակույթի անմոռանալի գեղարվեստական ու մարդկային էջեր, Ներսես Հովհաննիսյանի անժխտելի վարպետության ու ստեղծագործական ինքնատիպ ձեռագրի շնորհիվ միավորում են հայկական ու հետխորհրդային կինոտարածքների բազմաթիվ արվեստասերների: Նրա ստեղծած ֆիլմերը հասկանալի… Կարդալ ավելին »

ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը

Հոկտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու, հետաձգումների մասին, ինչպես նաեւ ԱԺ հոկտեմբերի 24-27-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, մի շարք օրենքների նախագծերի քննարկման հատուկ կարգի մասին որոշման նախագիծը, որի համաձայն՝ մի շարք նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ… Կարդալ ավելին »

Նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է դեսպանների

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:   Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝  նախարարը հույս է հայտնել, որ դեսպանն իրդիվանագիտական առաքելությամբ մեծ ներդրում կունենա երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների զարգացման գործում: Այնուհետև, նախարարը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ կուտակային կենսաթոշակային համակարգը, ներկայիս զարգացումները, զբաղվածության պետական ծրագրերը,… Կարդալ ավելին »

ՀՀ կառավարության և «Ռոսգեոլոգիա» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ այսօր կառավարությունում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ու «Ռոսգեոլոգիա» բաժնետիրական ընկերության միջև համագործակցության մասին hուշագիր: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը և «Ռոսգեոլոգիա» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Պանովը: Ըստ հուշագրի՝ կողմերը կզարգացնեն համագործակցությունը երկրաբանական հետազոտությունների և որոնողական համալիր աշխատանքների… Կարդալ ավելին »

Օրվա Աստղագուշակ

Խոյ- Այսօր հաջողվում է գործադրել գիտելիքներն ու ցուցադրել գործնական և անհատական որակները: Ղեկավարության վրա լավ տպավորություն եք թողնում, և, բացառված չէ, որ մոտ ժամանակներս ձեր մտահղացումները պաշտպանություն գտնեն: Խուսափեք չարախոսելուց և բամբասելուց: Օրը բարենպաստ է բնակարանը բարեկարգելու և մտերիմների հետ հարաբերությունները էլ ավելի խորացնելու համար: Դուք փոխըմբռնման կհասնեք, եթե անկեղծ ցանկություն ցուցաբերեք տան անդամների գործերով… Կարդալ ավելին »

Եղանակը Հայաստանում

                                                       ՈՒշադրություն Հոկտեմբերի 25-27-ը բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռների` մյուս բոլոր գոտիներում հիմնականում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում `բուք, ճանապարհներին` մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն:… Կարդալ ավելին »

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: