Daily Archives: 22.10.2016

Օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին. Ուորլիք

By | 22.10.2016

Այսօր Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ԼՂ հարցով հայտարարություն է արել, որում, մասնավորապես, կարծիք է հայտնել, որ «օկուպացված տարածքները» պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն: «Բանակցությունների տարրերի մեջ է մտնում օկուպացված տարածքների վերադարձը, փախստականների և հարկադրաբար վերաբնակեցվածների վերադարձը, ինչպես նաև խաղաղապահների տեղակայումը: Այդ ամենը կլինի քննարկման առարկան:… Read More »

Պետք է գյուղատնտեսական բիզնեսին վերաբերվենք նորովի՝ ակնկալելով հաջորդ տարի տեսնել որակապես նոր էքսպո ցուցահանդես. ՀՀ վարչապետ

By | 22.10.2016

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացված ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդես: Վարչապետ Կարապետյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ապրանքատեսականուն, արտադրող ընկերությունների հետագա ծրագրերին: Վարչապետը հետաքրքվել է տնտեսվարողների խնդիրներով, որոնք խոչընդոտում են արտադրական ծավալների ավելացմանը, իրացման ու արտահանման կազմակերպմանը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ գյուղատնտեսական բիզնեսին պետք… Read More »

ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՎԱՐՈՒԺԱՆՆԵՐԸ

By | 22.10.2016

Աշխարհի 11 միլիոն հայերից Ռումինիայում բնակվում է ընդամենը 1800-ը, որը շատ փոքր թիվ է՝ Ամերիկայի եւ Ռուսաստանի երկու միլիոնանոց համայնքների համեմատ։ Բայց պարադոքս է, որ Եվրոպայի գրեթե ամենափոքր հայ համայնքը լինելով՝ Ռումինիայի հայերը քաղաքականության մեջ հասել են մեծ բարձունքների։ Բավական է ասել, որ խորհրդարանում ներկայումս երկու հայ կա, իսկ Ռումինիայի հայ համայնքի ղեկավար Վարուժան Ոսկանյանը… Read More »

Ճանապարհները Հայաստանում

By | 22.10.2016

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 22-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Տավուշի և Սյունիքի մարզերում առկա է մառախուղ, Աշտարակ-Էջմիածին, Աշտարակ-Թալին ավտոճանապարհներին՝ թույլ մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Եղանակը Հայաստանում

By | 22.10.2016

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 22-23-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 24-26-ը ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 22-23-ն էապես չի փոխվի, 24-25-ը կնվազի 5-7 աստիճանով: Երևանում` Հոկտեմբերի 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-26-ը սպասվում է անձրև: Երևանի հոկտեմբերի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան`  26.70C (1974 թ.)… Read More »