Ամենօրյա արխիվներ: 21.10.2016

Թրամփը չի արդարացնում Հանրապետականների ակնկալիքները

Թրամփի կողմից ընտրությունների արդյունքները կասկածի տակ առնելը դժգոհություն է առաջացրե Հանրապետական կուսակցության օրենսդիրների մոտ: Համաձայն ԻՌՆԱ-ի հաղորդուան, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ընդոնելու ընտրությունների արդյունքները: Այդ հայտարարությունը  զայրույթ է պատճառել  հանրապետական շատ օրենսդիրների, ովքեր Թրամփին մեղադրել են այդ երկրի քաղաքական կառույցին հարված հասցնելու մեջ: ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածուն հինգշաբթի օրն իր մրցակից Հիլարի… Կարդալ ավելին »

ՄԱԿ-ի զեկույցը Եմենի դեմ սաուդցիների հարձակման կապակցությամբ

Պատժամիջոցների իրագործմանը հետևող ՄԱԿ-ի դիտորդները Սաուդյան ոտնձգիչներին են մեղավոր ճանաչել Եմենում սգո միջոցառման ժամանակ իրականացված հարձակման մեջ: «Ռոյտերս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Անվտանգության խորհրդին ներկայացրած զեկույցով, պատժամիջոցների իրագործմանը հետևող ՄԱԿ-ի դիտորդները հայտարարել են, որ Սանայում սգո արարողության մասնակիցների վրա երկու ավիահարձակում իրականացնելով, Սաուդյան կոալիցիան ոտնահարել է միջազգային մարդու իրավունքները: Հաղորդման համաձայն,  հարձակման ժամանակ, Սաուդյան կոալիցիան խախտել է… Կարդալ ավելին »

Սիրիայի բանակը կհարվածի Թուրքիայի ռազմական ինքնաթիռներին

Սիրիայի բանակը զգուշացրել է, որ իր երկրի օդային տարածք ներխուժելու դեպքում, կհարվածի Թուրքիայի ռազմական ինքնաթիռներին: Հինգշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ Սիրիայի բանակի գլխավոր հրամանատարությունը հայտարարել է, որ թուրքական կործանիչները Սիրիայի օդային տարածքը խախտելու փորձ կատարելու դեպքում, խոցվելու են: Սիրիայի բանակն այս զգուշացումը կատարել է երկրի հյուսիսում քրդական 18 դիրքերը Թուրքիայի կործանիչների կողմից ռմբակոծության ենթարկվելուց հետո:… Կարդալ ավելին »

Իրանը դատապարտել է Բահրեյնի Ալ-Վեֆաղ կուսակցության դեմ կիրառվող բռնությունները

ԻԻՀ արտգործնախարարության խոսնակ՝ Բահրամ Ղասեմին ասել է, Ալե-Խալիֆայի կողմից Բահրեյնի հոգևորականների և քաղաքական չափավոր ակտիվիստների դեմ ճնշումները պատմական և ռազմավարական սխալ են: Ղասեմին Բահրեյնի պաշտոնյաներին խորհուրդ է տվել խուսափել ոստիկանության և անվտանգության ուժերի կողմից կիրառվող բռնաճնշումներից և հարմար ենթահող ստեղծել բանակցության ճանապարհով խնդիրների կարգավորման համար: Այն բանից հետո, երբ Ալ-Վեֆաղ կուսակցությունը մի հաղորդագրությամբ իր հակառակությունը հայտնեց… Կարդալ ավելին »

Դի Միստուրայի նախագիծը Հալեպի հարցի կապակցությամբ

Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչը 5 կետից բաղկացած նախագիծ է ներկայացրել`Հալեպի խնդրի կապակցությամբ: Հոկտեմբերի 21-ին Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդմամբ, ՄԱԿ-ին Գլխավոր Ասամբլեային ներկայացրած զեկույցում, Սիրիայի հարցերով այդ կառույցի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դի միստուրան 5 կետից բաղկացած նախագիծ է ներկայացրել: Նա նշել է, որ Հալեպի արևմտյան և արևելյան հատվածների միջև փոխհրաձգություններն ու բախումները աբողջությամբ պիտի դադարեցվեն: «Հալեպից պիտի… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՈՒՆԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ Ի ՊԱՏԻՎ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը կազմակերպվել է ընդունելություն ի պատիվ ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի կազմակերպած երևանյան միջազգային խորհրդաժողովի մասնակիցների: Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հիմնադրման հանդիսավոր արարողությունը: ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է խորհրդաժողովի արդյունքները, միջազգային վերլուծական կենտրոնի կանոնադրական գործառույթները, առաջիկա… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԵԼԵՆ ՔՐԵՅԳԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի նախագահ Սելեն Քրեյգի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 19-21-ը Երևանում պլատֆորմի 44-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով: Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը Հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի լիիրավ անդամ է 2011 թվականից: Հեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական խոշորագույն, հեղինակավոր և ոչ քաղաքական… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՀԵՐԲԵՐՏ ԶԱԼԲԵՐԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Ընդգծելով, որ ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ նախորդ բոլոր հանդիպումներն անցել են բաց և անկեղծ մթնոլորտում, Նախագահը հույս է հայտնել, որ հերթական այս հանդիպումը ևս իր բնույթով այդպիսին կլինի: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրամիության հանձնառությունը՝ ԼՂ հակամարտության խաղաղ… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ «ԱՐՄՊՐՈԴԷՔՍՊՈ» ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՄԱՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը, որի նպատակն է՝ ներկայացնել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր, այցելուներին և հյուրերին ցուցադրել բարձրորակ գյուղատնտեսական և պարենային ապրանքի տեսականին: Ցուցահանդեսին մասնակցում են… Կարդալ ավելին »

Ալե Խալիֆան համագործակցում է Սիոնիստական ռեժիմի հետ

Սիոնիստական «Ռոթեր» կայքի հաղորդման համաձայն՝ Բահրեյնի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ՝ Շեյխ Ալի բեն Ալ-Խալիֆան հայտարարել է, որ Մանաման պատրաստ է Սիոնիստական ռեժիմի ֆուտբոլի միության ներկայությամբ՝ 2017 թ.-ի մայիսի 11-ին Բահրեյնում կայացնել ՖԻՖԱ-ի ընդհանուր նիստը: Ավելի վաղ Մալայզիայի փոխվարչապետ Զահիդ Համիդի հրամանով Սիոնիստական ռեժիմի պատվիրակության անդամներին մուտքի արտոնագիր չեր տրվել , ինչի պատճառով Մալայզիայում ՖԻՖԱ-ի նիստը չկայացավ :… Կարդալ ավելին »