Ամենօրյա արխիվներ: 19.10.2016

Անցկացվել են բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններ

ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորման շրջանակում օրերս անցկացվել է բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն: Զորավարժության նպատակներն էին մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերման ժամանակ հրամանատարների և շտաբերի գործնական ունակությունների կատարելագործումը, մարտական գործողությունների պլանավորման և իրականացման ընթացքում ենթակա ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակման, փոխգործակցության կազմակերպման, անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակի ամրապնդումը: Բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության փուլերի ընթացքում ամբողջ ծավալով իրականացվել են զորավարժության մտահղացմամբ… Կարդալ ավելին »

Հայաստանում է ՌԴ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի վարչության պատվիրակությունը

ՀՀ և ՌԴ պաշտպանական գերատեսչությունների միջև ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության ոլորտի երկկողմ համագործակցության հարցերի՝ Երևանում անցկացվող քննարկմանը հոկտեմբերի 18-20-ը մասնակցում են ՌԴ Զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) զորքերի վարչության ներկայացուցիչները՝ գնդապետ Դմիտրի Կոմարովի գլխավորությամբ:

ՀՀ ՊՆ Մամուլի հաղորդագրություն

Հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 1-ը Չինաստանի ազգային պաշտպանական համալսարանի կազմակերպած «Փոփոխվող աշխարհը և Չինաստանը» խորագրով միջազգային սեմինարին մասնակցում է ՀՀ ԶՈւ ԳՇ ներկայացուցիչը: ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի վերլուծական կենտրոնի խմբի գիտնական-վերլուծաբանն էլ հոկտեմբերի 14-15-ին մասնակցել է Չինաստանի ժամանակակից միջազգային խնդիրների հետազոտությունների կենտրոնի կազմակերպած «Չինաստանի և «Մետաքսի ճանապարհի» երկայնքով երկրների միջև համագործակցություն և զարգացում» խորագրով… Կարդալ ավելին »

Վահան Մարտիրոսյան. «Պետք է խստացնել և կանոնակարգել ուղևորափոխադրումների ոլորտը» (Տեսանյութ)

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, նախարարի տեղակալ Արամ Արսենյանը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձան Մոսկվա — Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացրած ավտոբուսի վթարի մանրամասներին: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ամեն ինչ արվում է, որպեսզի կարճ ժամանակահատվածում… Կարդալ ավելին »

Վահան Մարտիրոսյանը հանդիպեց Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 19-ին հանդիպեց Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) վարկային գծով ավագ մասնագետ Վիոլեյն Սիլվեստրոյին և ԵՆԲ գործարքների կառավարման գլխավոր մասնագետ Ռոբերտ Շտրոյլեին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նախարարության և ԵՆԲ-ի համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես Մ6` Վանաձոր — Ալավերդի — Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրին… Կարդալ ավելին »

Արագածոտնում բոլոր ճանապարհները բաց են

Վերջին օրերին օդի ջերմաստիճանի կտրուկ նվազման հետ Արագածոտնի մարզի բարձր լեռնային գոտում՝ Արագածում եւ Ապարանում ձյուն է տեղացել, իսկ նախալեռներում տեղումներն արտահայտվել են անձրեւի տեսքով: Դրանով պայմանավորված՝ մարզի բոլոր ճանապարհներում իրականացվել են մաքրման աշխատանքներ, եւ ապահովվել է բոլոր ճանապարհների ապահով երթեւեկությունը: Հոկտեմբերի 19-ին, ժամը 11.00-ի դրությամբ մարզի բոլոր ճանապարհները, այդ թվում՝ բարձրադիր գոտու, անցանելի են:… Կարդալ ավելին »

Խորհրդակցություն նվիրված աղետների դեպքում մայրական և նորածնային մահացության կանխարգելմանը

2016 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մոտ կայացավ խորհրդակցություն, որը նվիրված էր աղետների դեպքում մայրական և նորածնային մահացության կանխարգելման նպատակով վերարտադրողական նվազագույն ծառայությունների կազմակերպման և տրամադրման սպասվելիք գործունեության ընթացքում փրկարար ծառայությունների, ՏԻ մարմինների, բուժհաստատությունների ղեկավարների և բուժաշխատողների շրջանում տեղեկացվածության և գիտելիքների գնահատմանը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, բուժական… Կարդալ ավելին »

Կայացավ քաղաքացիների հոկտեմբեր ամսվա ընդունելությունը

2016 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 104 քաղաքացի, ընդունելության էին եկել 106-ը: Ընդունելության եկած 104 քաղաքացիներ դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Այլ հարցերով դիմել էին 2 քաղաքացիներ՝ 1 քաղաքացի՝ նախորդ տարի մթերման հանձնած խաղողի վճարի, 1 քաղաքացի՝… Կարդալ ավելին »

Դավիթ Լոքյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ստրասբուրգ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն` մասնակցելու Ստրասբուրգում կայանալիք Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 31-րդ նստաշրջանին: Կոնգրեսի լիագումար նիստում Դավիթ Լոքյանը հանդես կգա ելույթով: Նիստի շրջանակներում տեղի կունենա քննարկում ՀՀ ՏԻՄ ընտրությունների գնահատման առաքելությամբ Հայաստան ժամանած ԵԽ տեղական և  տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության տեղեկատվական զեկույցի… Կարդալ ավելին »

Մեկնարկում է «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային ծրագրի երրորդ փուլը

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում ներառված «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համա­կարգի ներդրման պիլոտային ծրագիրը մեկնարկել և իրականացվել է 2015 թվականին, որին մասնակցել են ՀՀ Տավուշի, Սյունիքի, Արարատի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի սահմանապահ համայնքների հիմնական դպրոցների և ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի մարզերի միջին դասարաններում սովորող աշակերտներ: Ծրագրի մասնակիցներին պարբերաբար միացել են Երևանի հանրակրթական դպրոցների աշակերտներ, ինչպես նաև… Կարդալ ավելին »