Ամենօրյա արխիվներ: 18.10.2016

Ողբերգական ավտովթար Հրազդանի ճանապարհին. բախվել են Opel-ն ու ուսանողների տեղափոխող Mercedes Sprinter-ը, կա 1 զոհ, 7 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 10 ՕՏ 944 համարանիշի և Mercedes Benz Sprinter մակնիշի 35 CT 940 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով քաղաքացիների ու ճանապարհային… Կարդալ ավելին »

Մեկնարկել են երիտասարդ սպաների տասնօրյա հավաքներ

Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` հոկտեմբերի 17-ին մեկնարկել են գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող 1-ին բանակային զորամիավորման ենթակա զորամասերում ծառայության նշանակված երիտասարդ սպաների հետ անցկացվող հրամանատարական հավաքները: Տասնօրյա հավաքների շրջանակում նախատեսված տեսական և գործնական պարապմունքերն ու դասընթացները կնպաստեն զորքերի ծառայության և մարտական հերթապահության կազմակերպման, զինվորական ծառայության անվտանգության ապահովման, ենթակա ստորաբաժանումների մարտական և մարտավարական խնդիրների առանձնահատկությունների,… Կարդալ ավելին »

Քննարկվել են ռազմաբժշկական ոլորտում համագործակցության զարգացման հնարավոր ուղիները

Հոկտեմբեր 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանի և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Ալեքսեյ Եսկովի հանդիպումը, որը կազմակերպվել էր «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև կազմակերպված հանգստի և առողջարանային բուժման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի ստորագրման նախապատրաստման… Կարդալ ավելին »

Կայացել է հանդիպում ԻԻՀ ՊՆ և ԶՈւ աջակցման նախարարի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Նասրոլլահ Քալանթարիի գլխավորած պատվիրակությանն ու ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է ռազմաքաղաքական… Կարդալ ավելին »

ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորումն ամփոփել է 3-րդ եռամսյակի արդյունքները

ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորումում ամփոփվել են 2016թ. ուսումնական տարվա երրորդ եռամսյակի արդյունքները: Զորամիավորման հրամկազմի, ենթակա զորամասերի ու ստորաբաժանումների հրամանատարների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվել և վերլուծվել են մարտական պատրաստականության, թիկունքային ապահովման, զինվորական կարգապահության և զորքերի ծառայության կազմակերպման հարցեր: Ըստ ուղղությունների` հաշվետու զեկույցներով հանդես են եկել զորամիավորման հրամանատարի տեղակալները: Մանրամասն ներկայացվել են ուսումնական տարվա երրորդ… Կարդալ ավելին »

ՀՀ Արագածոտնի մարզում կանցկացվի «Էրգրի համի հիշողություն» հայկական ազգային ավանդական ուտեստի չորրորդ փառատոնը

Ս. թ. հոկտեմբերի 22–ին, ժամը 13:00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքում տեղի կունենա «Էրգրի համի հիշողություն» հայկական ազգային ավանդական ուտեստի փառատոնը: Այն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Աշտարակի տարածաշրջանի կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Մարզի այս համայնքում փառատոնն անցկացվում է արդեն չորրորդ անգամ՝ նպատակ ունենալով նպաստել համայնքում և տարածաշրջանում մշակութային կյանքի աշխուժացմանը,… Կարդալ ավելին »

Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը հեղինակավոր մրցույթում արժանացել է մրցանակների

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային երգիչների ծրագրի անդամ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը՝ ս. թ. սեպտեմբերի 19-26-ը Ուֆայում /Բաշկորտոստան, ՌԴ/ մասնակցել է Ֆ. Շալյապինի անվան վոկալիստների միջազգային առաջին մրցույթին՝ արժանանալով դիպլոմի և Իրկին Գաբիտովի անվան հատուկ մրցանակի: Երիտասարդական օպերային երգիչների ծրագիրը ստեղծվել է 2015 թվականի դեկտեմբերին, Ա. Սպենդիարյանի… Կարդալ ավելին »

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներն արժանացել են մրցանակների

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Տիկնիկային թատրոնի դերասան» 4-րդ կուրսի ուսանողները` ս. թ. հոկտեմբերի 7-9-ը մասնակցել են Կիևում կայացած «JoyFest» միջազգային 4-րդ թատերական փառատոնին: Փառատոնին հայ ուսանողները ներկայացել էին «Կարճ պատմություններ» վերնագրով բեմադրությամբ: Դասական և ժամանակակից դրամատուրգների պիեսների հատընտիր հատվածների հիման վրա կառուցված ներկայացումը երկու անվանակարգում արժանացել է մրցանակների: «Լավագույն… Կարդալ ավելին »

Նաիրուհի Ալավերդյանի հոբելյանական երեկոն՝ Արամ Խաչատրյան համերգասրահում

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. հոկտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ԼՂՀ ժողովրդական արտիստ Նաիրուհի Ալավերդյանի հոբելյանական երեկոն: Հոբելյանական համերգի ընթացքում ողջույնի խոսքով և երաժշտական կատարումներով հանդես կգան ճանաչված արվեստագետներ և երգիչ-երգչուհիներ: Նաիրուհի Ալավերդյանը ծնվել է Ստեփանակերտում: 1968 թվականին ավարտել է երաժշտական ուսումնարանը, 1980 թվականին մանկավարժական ինստիտուտի… Կարդալ ավելին »

Մեկնարկել է «Թեթև արդյունաբերության միջազգային համաժողով, ցուցահանդես, նորաձևության օրեր» խորագիրը կրող միջոցառումը

Հոկտեմբերի 17-ին «Երևան էքսպո» կենտրոնում մեկնարկել է Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտին նվիրված՝ «Թեթև արդյունաբերության միջազգային համաժողով, ցուցահանդես, նորաձևության օրեր» խորագիրը կրող միջոցառումը։ Միջոցառման պաշտոնական բացմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը։ — Այս նախագիծը, որն իր բնույթով բացառիկ է և առաջին անգամ է կազմակերպվում… Կարդալ ավելին »