Ամենօրյա արխիվներ: 17.10.2016

Դեսպան Կիրակոսյանը հանդիպել է Ավստրիայի գիտությունների ակադեմիայի նախագահի հետ

Հոկտեմբերի 17-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Ավստրիայի գիտությունների ակադեմիայի նախագահ դոկտոր Անտոն Ցայլինգերի հետ: Զրույցի ընթացքում դեսպան Կիրակոսյանը հակիրճ ներկայացրեց Հայաստանի Ազգային ակադեմիայի հիմնադրման պատմությունը, գործունեության 80-ամյա շրջանում գրանցած ձեռքբերումները, ինչպես նաև անկախությունից ի վեր ազգային և համաշխարհային գիտության մեջ ունեցած ներդրումը: Իր հերթին Ավստրիայի ակադեմիայի նախագահը պատմեց իր ղեկավարած կառույցի… Կարդալ ավելին »

ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել

Հոկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն եւ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը գրավոր դիմումով ետ է վերցրել հրաժարականի… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՎԼԱԴԻՄԻՐ ԿՈԼՈԿՈԼՑԵՎԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին, ով Հայաստան է ժամանել Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության միավորված կոլեգիայի17-րդ նիստին մասնակցելու նպատակով: Երկուստեք կարևորվել է ՀՀ և ՌԴ իրավապահ մարմինների միջև ձևավորված սերտ համագործակցությունը, այդ համատեքստում նաև՝ ՀՀ ոստիկանության և ՌԴ ներքին գործերի նախարարության միավորված կոլեգիայի… Կարդալ ավելին »

ԱԻՆ-ում քննարկվեց ՊՈԱԿ-ների օպտիմալացման հարցը

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը: Համաձայն ՀՀ Վարչապետի կողմից գործադիր իշխանության բոլոր մարմիններին տրված հանձնարարականի՝ վերանայել իրենց կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարությունը և ներկայացնել առաջարկություն ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի թվաքանակի կրճատման և օպտիմալացման վերաբերյալ, խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի և ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության… Կարդալ ավելին »

Սիրիա տեղափոխված մարդասիրական օգնությունն ուղեկցած ներկայացուցիչները պարգևատրվեցին

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտակարգ Իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում Պաշտպանության նախարարն ընդունել է Սիրիա տեղափոխված մարդասիրական օգնությունն ուղեկցած Պաշտպանության, Սփյուռքի և Արտակարգ Իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչներին: Շնորհակալություն հայտնելով հայրենիքին մատուցած ծառայության համար և ընդգծելով, որ այդ առաքելությունն անչափ կարևոր էր Հայաստանի համար` որպես պետություն, որն այդ կերպ… Կարդալ ավելին »

Տուժածների վիճակը մնում է անփոփոխ

Հոկտեմբերի 17-ին, ժամը 17.45-ին ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ-ից կապ է հաստատվել Բեսլան քաղաքի «Հյուսիս-կովկասյան բազմապրոֆիլ բժշկական կենտրոն»-ի ՀՀ քաղաքացիներին բուժող բժշկի հետ, ով տեղեկացրեց, որ տուժածների՝ Հարությունյան Ժ. Մ.-ի (1949 թ. ծնված) և Պողոսյան Ս. Ս.-ի (1990 թ. ծնված) առողջական վիճակը մնում է անփոփոխ՝ կայուն ծանր: Ժամը 17.30-ի սահմաններում նշված ԲԿ է տեղափոխվել Բաղդասարյան Հ.-ը, ով… Կարդալ ավելին »

Սամվել Հովհաննիսյանը 30 միլիոնով տուն է գնել և 12 միլիոնով մեքենա

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հաճախ է խոսում համակարգի բարեփոխումների և իր ներկայացրած պահանջներին չհամապատասխանողկադրերի հեռացման մասին: Նա խոսում է ոստիկանության ոչ կոռումպացված լինելու մասին, իսկ այդ ընթացքում իր ենթակաները հասցնում են միլիոններ դիզել` այն դեպքում, երբ իրենց աշխատավորձերով միայն հնարավոր կլինի բավարարել առօրյա կարիքները և ոչինչ ավելին: Ոչ կոռումպացված ոստիկանության պետի տեղակալը` Սամվել Հովհաննիսյանը բավական պատկառելի… Կարդալ ավելին »

«Շել»-ն ուղղակի ներդրում է կատարում Իրանում

Իրանի Պետրոքիմիայի արդյունաբերության ազգային ընկերության ներդրման հարցերով տնօրենը տեղեկացրել է մոտ ապագայում Իրանում բրիտանական-նիդերլանդական «Շել» ընկերության ուղղակի ներդրման մասին: Իրանի Պետրոքիմիայի արդյունաբերության ազգային ընկերության ներդրման հարցերով տնօրեն Հոսեյն Ալիմորադը ՇԱՆԱ-ի հետ զրույցում անդրադառնալով  Համատեղ ակտի համապարփակ ծրագրին հաջորդած շրջանում «Շել» ընկերության Իրան վերադառնալուն, ասել է. «Իրանի Պետրոքիմիայի արդյունաբերության ազգային ընկերության և «Շել»-ի միջև ստորագրվել է… Կարդալ ավելին »