Ամենօրյա արխիվներ: 13.10.2016

Գյումրիում դանակահարել են 102-րդ ռազմաբազայի զինծառայողի …

Նախորդ օրը երեկոյան Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել: Ականատեսների փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել Գարեգին Նժդեհի փողոցում գործող հանրախանութի տարածքում: Խոսակցությունների համաձայն` վիճաբանություն է ծագել երիտասարդների միջև, նրանք եղել են ալկոհոլի ազդեցության տակ: Այս մասին տեղեկանում ենք Գյումրու «Ասպարեզ» ակումբից: Գյումրիի բժշկական կետրոնից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 12-ին` ժամը 20:35-ին, Գյումրու ԲԿ է տեղափոխվել 1984… Կարդալ ավելին »

Ներառականությունը` հասարակության մտածողության ձև

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկել է «Բարձրագույն մանկավարժական կրթության բարեփոխումները ներառականության համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ԱԺ առողջապահության, մայրության և մանկության, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, ԱՄՆ դեսպանատան, ՀՀ բուհերի, ներառական կրթություն… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԷՄՈՄԱԼԻ ՌԱՀՄՈՆԻ ՀԵՏ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, ով Հայաստան է ժամանել հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու նպատակով: ՀՀ Նախագահը ողջունել է գործընկերոջը մեր երկրում և ընդգծել, որ Հայաստանը հետաքրքրված է զարգացնել բարեկամական, եղբայրական հարաբերությունները Տաջիկստանի հետ: Նշելով, որ հայ-տաջիկական հարաբերությունների… Կարդալ ավելին »

Գերմանիան հնարավոր է ընդլայնի իր մասնակցությունը ԻՊ դեմ պայքարում

Հոկտեմբերի 12-ին Գերմանիայի կառավարությունը որոշել է ևս մեկ տարով՝ մինչև 2017-ի վերջ, երկարաձգել  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում գերմանական զինուժի մասնակցության վերաբերյալ մանդատը: Այս մասին հայտնում է գերմանական  Deutsche Welle լրատվական գործակալությունը: Բացի մանդատի ժամկետը երկաձգելուց՝ Գերմանիայի կառավարությունը որոշել է ընդլայնել իր մասնակցությունը ԻՊ դեմ պայքարում: Մասնավորապես, նախատեսվում է ՆԱՏՕ-ի վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով սպառազինված ինքնաթիռների… Կարդալ ավելին »

ՊՆ-ում քննարկել են Հայաստանում ՌԴ արտադրած զինտեխնիկայի սպասարկման կենտրոններ կառուցելու հարցը

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին,ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Օլեգ Բոչկարյովին:  Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը՝ նշելով, որ Բոչկարյովն Հայաստան այցելել է սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայՏեք» առաջին միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով: Կողմերը հաստատել են ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի տարածքում ՌԴ արտադրության… Կարդալ ավելին »

Դպրոցի տնօրենի ընտրության գործընթաց, սոցիալական ծառայությունների հասանելիություն, խնայված միջոցների հաշվին առողջ ապրելակերպի մասսայականացում. վարչապետը հանձնարարականներ է տվել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը շնորհավորել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին և Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին, շնորհակալություն հայտնել համատեղ աշխատելու պատրաստակամության համար և մաղթել արդյունավետ աշխատանք: Այնուհետև գործադիրի ղեկավարը հանձնարարականներ է տվել.… Կարդալ ավելին »

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայ-բրազիլական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության գյուղատնտեսության, անասնապահության և մատակարարման նախարարի տեղակալ Էումար Նովացկիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Նովացկիի այցը մեր երկիր և հույս հայտնել, որ այն կնպաստի հայ-բրազիլական տնտեսական կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը: Կարեն Կարապետյանը կարևորել է գյուղատնտեսության ոլորտում երկու երկրների միջև կապերի խորացումը, փորձի փոխանակումը, համատեղ ծրագրերի իրականացումը,… Կարդալ ավելին »