Ամենօրյա արխիվներ: 12.10.2016

Ադրբեջանը պատրաստվում է գնել բրազիլական 50 միավոր հակատանկային նռնականետ

Բրազիլական GESPI Defense Systems մասնավոր ընկերությունը բանակցում է արտասահամանյան մի շարք երկրների, այդ թվում՝ Ադրբեջանին սեփական արտադրության միջին հեռահարության 84 մմ տրամաչափի մեկանգամյա օգտագործման ALAC դյուրակիր հակատանկային նռնականետներ վաճառելու համար: Այս մասին հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը՝ փոխանցելով հակատանկային նռնականետների արտադրությամբ զբաղվող բրազիլական ընկերության խոսնակից ստացած տեղեկությունը: Բրազիլական ընկերության խոսնակը հայտնել է, որ ներկայումս Ադրբեջանը բանակցում… Կարդալ ավելին »

Թուրքիայի ԶՈւ-ն Սիրիայում սպանել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 19 զինյալ

Հոկտեմբերի 11-ին Թուրքիայի զինված ուժերը և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Սիրիայում անցկացվող «Եփրատի վահան» գործողությունների շրջանակներում շարքից հանել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմավորման 19 զինյալի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հայտնում էթուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը՝ հղում անելով Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքին: Աղբյուրը հայտնում է նաև, որ բախումների ժամանակ սպանվել են նաև թուրքական կողմից կռվող տեղացի «թուրքմեն» 8… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՆԻԿՈԼԱՅ ԲՈՐԴՅՈՒԺԱՅԻՆ

ՀՀ Նախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախորդ` սեպտեմբերյան և դեկտեմբերյան նստաշրջանների ընթացքում կայացված որոշումների կատարման ընթացքը, ինչպես նաև հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի… Կարդալ ավելին »

Պատանեկան արթրիտի համաշխարհային օրն է

Մանկական հաշմող հիվանդությունների շարքում ամբողջ աշխարհում նշանակալի է պատանեկան` յուվենիլ արթրիտի վիճակագրությունը: Երեխաների առողջության պահպանման հիմնախնդիրը մշտապես գտնվել են առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում և ամրագրվել երկրի հիմնական ռազմավարական փաստաթղթերում` որպես գերակայություն: Յուվենիլ ռևմատոիդ արթրիտով երեխաների բուժօգնությունը, ներառյալ նրանց դիսպանսերային հսկողությունը, պարբերական հետազոտությունները ամբողջությամբ իրականացվում է պետական պատվերի շրջանակներում: Այս բուժումն իրականացվում է երկրում ընդունված մեթոդներով… Կարդալ ավելին »

Վարչապետն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի փոխնախագահին և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի փոխնախագահ Անդրեյ Ստարկովին և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին: Վարչապետը ողջունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գործունեությունը Հայաստանում` նշելով, որ իրականացվող ծրագրերը նպաստում են երկաթուղային փոխադրումների ոլորտի զարգացմանը և մատուցվող ծառայությունների դինամիկ աճ են արձանագրում: Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է Հայաստանում գործող… Կարդալ ավելին »