Ամենօրյա արխիվներ: 10.10.2016

«Սպիտակ ձեռնափայտ» միջազգային բարեգործական փառատոնը՝ Մոսկվայում

Դիանա Գուրցկայայի բարեգործական «Սրտի կանչով» հիմնադրամը՝ ս. թ. հոկտեմբերի 13-ին, Մոսկվայում անցկացնում է «Սպիտակ ձեռնափայտ» միջազգային 7-րդ բարեգործական փառատոնը: ՀՀ մշակույթի նախարարության մասնագիտական ընտրությամբ` փառատոնին Հայաստանից մասնակցում է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի «Դասական վոկալ» բաժնի սան Գոռ Համբարձումյանը /ուսուցիչ՝ Հ. Գիժլարյան/: Փառատոնի հիմնական նպատակն է կույր և մասնակի տեսողություն ունեցող երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն… Կարդալ ավելին »

Գևորգյան հոգևոր ճեմարանին շնորհվել է ասպիրանտուրայի ուսուցման իրավունք

Հոկտեմբերի 7-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի Կոմիտասյան դահլիճում տեղի է ունեցել Ճեմարանին ասպիրանտական ուսուցման իրավունքի շնորհման արարողությունը:   Շնորհավորելով ներկաներին Ճեմարանի կյանքում կարևոր այս ձեռքբերման առիթով` ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը… Կարդալ ավելին »

Տարոն Մարգարյանը պարգևատրել է շախմատի «Երևան օփեն» միջազգային մրցաշարի հաղթողներին

Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանի շախմատի միջազգային բաց մրցաշարի՝ «Երևան օփեն»-ի հանդիսավոր փակման արարողությանը: Հարկ է նշել, որ առաջին անգամ անցկացվող մրցաշարին մասնակցելու հայտ էին ներկայացրել 11 երկրի 140 շախմատիստներ, որոնց թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր և 9 միջազգային վարպետ: «Երևան օփեն» միջազգային մրցաշարի հաղթողներին պարգևատրել է Երևանի քաղաքապետ,… Կարդալ ավելին »

Գայանե Սողոմոնյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում

ՀՀ Նախագահի հրամանագրով, Երևանի օրվա առթիվ, մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած վաստակի համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում: ՀՀ Նախագահի կողմից պետական բարձր պարգևը հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:     Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մայրաքաղաքում հանդիսավորությամբ բացվել է «Արարատ-73» ֆուտբոլային թիմի արձանախումբը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի և «Արարատ 73» ֆուտբոլային թիմի անդամների հետ միասին ներկա է գտնվել Խորհրդային Միության չեմպիոն և գավաթակիր «Արարատ 73» ֆուտբոլային թիմի արձանախմբի բացման արարողությանը: Ֆուտբոլային թիմի փառահեղ հաղթանակները հավերժացնող արձանախմբի բացման պատիվը վերապահվել է լեգենդար ֆուտբոլիստներին, իսկ հաղթական գավաթի արձանի… Կարդալ ավելին »

Վարչապետի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ սիրիահայությանն աջակցության հարցերի շուրջ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ և շահագրգիռ պետական մարմինների ղեկավարների մասնակցությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ սիրիահայությանն աջակցություն ցուցաբերելու հարցերի շուրջ: Մասնավորապես, զեկուցվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ Սիրիա ուղարկված մարդասիրական օգնության բաշխման վերաբերյալ: Ներկայացվել են նաև վերջին 5 տարում Հայաստանում սիրիահայերին աջակցելու նպատակով պետության կողմից իրականացված կրթական, առողջապահական, սոցիալական ծրագրերը, ինտեգրման և բիզնես ծրագրերին… Կարդալ ավելին »

Մահացել է Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայող

Հոկտեմբերի 9-ին ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում մահացել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության ներքին զորքերի պայմանագրային զինծառայող, 1995 թ. ծնված Խալիլով Էլշան Շաֆաք օղլուն (Xəlilov Elşən Şəfəq oğlu): Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը Համաձայն աղբյուրի՝ Գաբալայի շրջանի Զարագան գյուղի մոտակայքում Ադրբեջանի քաղաքացի, 1995 թ. ծնված Սուլեյմանով Սեբուհի Սեխավաթ օղլուն (Süleymanov Səbuhi Səxavət oğlu) վրաերթի է… Կարդալ ավելին »

Իրադրությունն Առաջնագծում

Հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 430 կրակոց: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն… Կարդալ ավելին »