Ամենօրյա արխիվներ: 07.10.2016

ՃՏՊ Դավիթ Բեկի փողոցում

Այսօր հոկտեմբերի 7-ին, ժամը 06:06-ին-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում` հեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է դիզվառելիքի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ժամը 23.00-ի սահմաններում բախվել են «MAN» մակնիշի KO-379-LX, կայանված «BMW» մակնիշի 34OQ945 պետհամարանիշներով և «Kraz» մակնիշի ավտոմեքենաները: «MAN» մակնիշի ավտոմեքենայի… Կարդալ ավելին »

ՀՀԿ-ի` «քրեական» դիմանկարը և Սերժ Սարգսյանի պլաննեը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ իշխող ՀՀԿ-ն պատրաստվում է նոյեմբերի 26-ին համագումար անցկացնել: Այդ համագումարի արդյունքում ՀՀԿ-ի գործադիր մարմնի կազմը էապես փոխվելու է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը ծրագրել է ՀՀԿ-ի` «քրեական» դիմանկարն ամբողջությամբ փոխել, որպեսզի կուսակցությունը 2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ներկայանա նոր` «ինծիլիգենտ» կերպարով: Մյուս կողմից քաղաքական դաշտում շատ է խոսվում… Կարդալ ավելին »

Ուդոն չի լքի ՀՀԿ-ն. նա կմնա ու վեր կհանի «արդարությունը», թե ինչպես մարզպետն իր «գլխին սարքեց». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սևանի այլևս նախկին քաղաքապետ ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանը չի պատրաստվում լքել ՀՀԿ-ն։ Նա մերձավորներին ասել է, որ մնալու է ու վեր հանի «արդարությունը», թե ինչպես իր գլխին սարքեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը։ Թեև խիստ վիրավորված է իր նկատմամբ վերաբերմունքից և աջուձախ հայտարարում է ՀՀԿ-ի ընտրազեղծարարությունների մասին, որ Սևանում «դափոնով» լցոնում է արվել, և,… Կարդալ ավելին »

ՃՈ պետը կհեռացվի. «ժողովուրդ»

««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշումն արդեն կայացրել է: Ենթադրվում է, որ ոստիկանապետի համապատասխան հրամանը առաջիկա օրերին կհրապարակվի: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից պարզել, թե նշված լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում: Ի պատասխան՝ Աշոտ Ահարոնյանն ասաց, թե… Կարդալ ավելին »

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 7-ին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին. 1. Ժամը 10.00-20.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի ջրամատակարարումը: 2. Ժամը 10.00-17.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Նորագյուղ թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հրանտ Բագրատյանն «Ազատ դեմոկրատների» ցուցակում է ընդգրկվելու. պայմանավորվածությունները ձեռք են բերվել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Խորհրդարանում «ընդդիմադիր-անհատներն» արդեն իրենց հետագա ճակատագրի առնչությամբ պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Լիբերալները բանակցությունների փուլում են։ Մեր տեղեկություններով, Հրանտ Բագրատյանը և Խաչատուր Քոքոբելյանը որոշել են միասին գնալ ընտրությունների (Բագրատյանն «Ազատ դեմոկրատների» ցուցակում է ընդգրկվելու)։ Ի դեպ, լիբերալների ցուցակում, մեր տեղեկություններով, լինելու է նաև Դավիթ Շահնազարյանը։ Խորհրդարանական մյուս արևմտամետներից ոչ ոք, ամենայն հավանականությամբ,… Կարդալ ավելին »