Ամենօրյա արխիվներ: 04.10.2016

Դեսպան Փոլադյանի հանդիպումը Հորդանանի մշակույթի նախարարի հետ

Աշխատանքային այցով Ամմանում գտնվող ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հոկտեմբերի 4-ին հանդիպում ունեցավ Հորդանանի Հաշիմյան Թագավորության մշակույթի նորանշանակ նախարար Նաբիհ Շուկամի հետ: Դեսպան Փոլադյանը շնորհավորեց Նաբիհ Շուկամին մշակույթի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում հայ-հորդանանյան մշակութային համագործակցությունը կթևակոխի զարգացման նոր փուլ: Դեսպան Փոլադյանը նախարարին ներկայացրեց հայ-արաբական պատմամշակութային առնչություններն ու Հայաստանի մշակութային ներուժը:… Կարդալ ավելին »

Հայաստանը` առողջապահության ոլորտում լիբանանյան խոշոր ներդրողների ուշադրության կենտրոնում

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Լիբանանից ժամանած առողջապահության ոլորտում խոշոր ներդրումներ իրականացնող Նաբիլ Մթանիոս Թավիլի ղեկավարած պատվիրակությանը: Պարոն Թավիլը Լիբանանի ամենախոշոր բժշկական կենտրոնների սեփկանատերն է, ինչպես նաև երկրի ամենաճանաչված սրտային վիրաբույժը։ Նա համանման ներդրումային ծրագրեր է իրականացրել նաև Ալժիրում և Սուդանում: Հանդիպման ընթացքում նախարար Ալթունյանը Հայաստանում առողջապահության ոլորտի բարելավման և զարգացման գործում կարևորել… Կարդալ ավելին »

Գիտաժողով` նվիրված Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադիր տնօրեն Ռուբեն Դրամբյանի 125-ամյակին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի ազգային պատկերասրահի և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ` ս. թ. հոկտեմբերի 5-6-ը, Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում կանցկացվի գիտաժողով` նվիրված արվեստաբան, թանգարանագետ Ռուբեն Դրամբյանի ծննդյան 125-ամյակին: Գիտաժողովը կմեկնարկի հոկտեմբերի 5-ին, ժամը 10:30-ին: Ռուբեն Դրամբյանն անգնահատելի ավանդ ունի հայրենի մշակույթի զարգացման ասպարեզում: Նա Հայաստանի ազգային պատկերասրահի և հայ թանգարանագիտության հիմնադիրն է,… Կարդալ ավելին »

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ համերգը՝ Կ. Օրբելյանի ղեկավարությամբ

Ս. թ. հոկտեմբերի 5-ին, ժամը 17:30-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի և օպերային թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի հանդիպումը լրագրողների հետ, որի ընթացքում կներկայացվեն թատրոնի հետագա ծրագրերը, ինչպես նաև առաջիկա համերգի վերաբերյալ մանրամասներ: Հանդիպումից հետո լրագրողները հնարավորություն կունենան ներկա գտնվելու Կ. Օրբելյանի… Կարդալ ավելին »

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ընդունել է հայ-չեխական արշավախմբի անդամներին

Ս. թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ընդունել է հայ-չեխական համատեղ արշավախմբի անդամներին: Պատվիրակության հայկական կողմը ներկայացրել է արշավախմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ողջունել է հյուրերին և կարևորել բնագավառում միջազգային համագործակցության փորձը: Նախարարը բարձր է գնահատել այս ոլորտում հայ-չեխական համատեղ ծրագիրը և… Կարդալ ավելին »

«Թատերական Լոռի» միջազգային փառատոնը մեկնարկում է

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Հրատ» մշակութային ՀԿ նախաձեռնությամբ` ս. թ. հոկտեմբերի 4-13-ը, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ և Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքներում կանցկացվի «Թատերական Լոռի» միջազգային 23-րդ փառատոնը, որը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին, ժամը 17:00-ին, Ալավերդի քաղաքի մշակույթի կենտրոնում: Այս տարի փառատոնին մասնակցում է… Կարդալ ավելին »

Հոբելյանական միջոցառումներ` նվիրված Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան 100-ամյակին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. հոկտեմբերի 4-ին, ժամը 18:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կմեկնարկի օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ծրագիրը: Թատրոնի ճեմասրահում տեղի կունենա «Հայփոստի» նախաձեռնությամբ թողարկված` մեծանուն երգչուհու պատկերով նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը, որին կհաջորդի Տ. Սազանդարյանի արխիվային լուսանկարների, կյանքի ու ստեղծագործական… Կարդալ ավելին »

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում

Հոկտեմբերի 4-ին ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում նախարար Սուրեն Կարայանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում-խորհրդակցություն` նախարարի տեղակալների, նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Նախարար Կարայանն անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում, վարչապետի հանձնարարականների կատարման ժամկետների պահպանման, նախարարությանը հասցեագրված գրությունների արագ արձագանքման հարցերին: Նախարարը կարևորել է գործարարների հետ աշխատանքը: -Նախարարությունը պետք է… Կարդալ ավելին »

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայ ֆերմերների միության անդամներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հանդիպել է Հայ ֆերմերների միության, ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի անդամներ Հրաչիկ Ջավադյանին, Աշոտ Ոսկանյանին և Սերգեյ Ստեփանյանին ոլորտի խնդիրները և զարգացման ծրագրերը քննարկելու նպատակով:   Նախարարը նշել է, որ մեծապես կարևորում է հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը պետական ծրագրերի մշակման աշխատանքներում, և նախատեսում է առաջիկայում հանդիպել  գյուղատնտեսության ոլորտի  հասարակական… Կարդալ ավելին »

ՀՀ բնապահպանության նախարարությունն արձագանքել է hraparak.am կայքում տպագրված ահազանգին

hraparak.am կայքում հոկտեմբերի 3-ին տպագրվել էր հոդված, որում ասվում էր, որ Երևան-Թալին ճանապարհին, «Մշոօջախ» հասարակական օբյեկտի դիմաց գտնվող «Ֆիլտրացված գազ» գազալցակայանի հարևանությամբ սահմանված չափանիշներին չհամապատասխանող պայմաններում պահվում է մոտ 3 տարեկանարջ: Հոդվածի հեղինակ Հասմիկ Մելքոնյանը ՀՀ բնապահպանության նախարարին խնդրել էր հնարավորինս սեղմ ժամկետներում հանձնարարական տալ համապատասխան ստորաբաժանմանը`արջին այդ պայմաններից ազատելու համար: Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները… Կարդալ ավելին »