Daily Archives: 03.10.2016

ՀՀ ՊՆ երկրորդ զորամիավորումում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն

By | 03.10.2016

ՀՀ ՊՆ երկրորդ զորամիավորումում սեպտեմբերի 27-ից 29-ն անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն, որի նպատակն էր «Բարձր» մարտական պատրաստականության բերման ժամանակ ստուգել զորամասերի սպաների պատրաստությունը, մարզել զորամասերի, գումարտակների վարչակազմերին, բարձրացնել անձնակազմի ունակությունները որոշումների ընդունման, մարտական խնդիրների առաջադրման ու մարտական գործողությունների վարման ուղղությամբ, կատարելագործել զորամասերի և գումարտակների շտաբերի ներդաշնակ աշխատանքը: Եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժությունն անցկացվել է երեք փուլով: Ենթակա… Read More »

Լույս է տեսել «Կինը և բանակը. հիմնախնդիրներ, մարտահրավերներ և հնարավորություններ» աշխատությունը

By | 03.10.2016

ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցության շրջանակում օրերս լույս է տեսել «Կինը և բանակը. հիմնախնդիրներ, մարտահրավերներ և հնարավորություններ» վերտառությամբ կոլեկտիվ մենագրությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական, քաղաքական գիտությունների թեկնածու, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանի և ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանի համահեղինակությամբ: Գրքում անդրադարձ է կատարվում զինված ուժերում կանանց ներգրավման հարցերին՝ հայկական… Read More »

Հայաստան է այցելել Չեխիայի ռազմական ոստիկանության պատվիրակությունը

By | 03.10.2016

Սեպտեմբերի 28-ից 30-ը Հայաստանում էր գտնվում Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությունը: Այցի շրջանակում պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև հետագա համագործակցության զարգացման հեռանկարները: Չեխական կողմին հանգամանալից ներկայացվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության… Read More »

Հոբելյանական հանդիսություններ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի ծննդյան 70 ամյանկին և բեմական գործունեության 50-ամյակին

By | 03.10.2016

ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ Լոռու մարզպետարանի աջակցությամբ, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը՝ ս. թ. հոկտեմբերի 4-8-ը կանցկացնի բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի ծննդյան 70 ամյակին և բեմական գործունեության 50-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունը: Հոբելյանական ծրագրում ընդգրկված են ռեժիսորի բեմադրած՝ Վ. Շեքսպիրի «Արքա Լիր», Ա. Շիրվանզադեի «Պատվի համար», Գ. Լորկայի «Արյունոտ հարսանիք», Ա. Բայանդուրյանի… Read More »

Կբացվի հայ-ճապոնական համատեղ ցուցահանդեսը

By | 03.10.2016

Հայ-ճապոնական «էյբիք» կազմակերպության նախաձեռնությամբ` ս. թ. hոկտեմբերի 4-ին, ժամը 15:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կկայանա «Մարդը՝ բնության մի մասնիկ» խորագիրը կրող հայ-ճապոնական ժամանակակից արվեստի համատեղ ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. հոկտեմբերի 7-ը: Կներկայացվի Խաչատուր Մարտիրոսյանի, Աշոտ Հարությունյանի, Հասմիկ Ավետիսյանի, Այակո Ֆուջիմոտոյի, Միձուե Թաքուջիի, հայ և ճապոնացի այլ արվեստագետների գեղանկարչական աշխատանքներ: Հայ-ճապոնական «էյբիք»… Read More »

«Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված ամենամյա հանրապետական փառատոնը` զորամասում

By | 03.10.2016

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Սասնա տուն» հասարակության զարգացմանն աջակցման կենտրոն»  հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվում է «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» հայկական էպոսին նվիրված ամենամյա հանրապետական փառատոնը: Ս. թ. հոկտեմբերի 1-ին, ՀՀ պաշտպանության նախարարության Տավուշի մարզի N զորամաս են այցելել ՀՀ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի մշակույթի տան «Գորանի» ազգագրական երգի-պարի համույթը և էպոսագետներ: Միջոցառմանը… Read More »

Տեղի կունենա Վիրջինիա Վուլֆի պատմվածաշարի հայերեն հրատարակության շնորհանդեսը

By | 03.10.2016

Հոկտեմբերի 7-ին, ժամը 18:00-ին, Միրզոյան գրադարանում (հասցե` Մհեր Մկրտչյան 10) տեղի կունենա բրիտանացի գրող, գրաքննադատ, մոդեռնիստական գրականության նշանավոր ներկայացուցիչ Վիրջինիա Վուլֆի «Ուրվականներով տունը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ. թարգմանիչ` Մանիկ Եգանյան, ձևավորող՝ Լուսինե Նավասարդյան, հրատարակիչ՝ «Դարակ» ՍՊԸ: «Ուրվականներով տունը» ժողովածուն առաջին անգամ հրատարակվել է հեղինակի մահից երեք տարի անց, ամուսնու` Լեոնարդ… Read More »

Երևանում մեկնարկել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության աֆիլացված անդամների 38-րդ նստաշրջանը

By | 03.10.2016

Հոկտեմբերի 3-ին Երևանում մեկնարկել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) աֆիլացված անդամների 38-րդ նստաշրջանը, որին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաիի գլխավորած պատվիրակությունը։ Նստաշրջանի բացման պաշտոնական արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաին։ Ողջունելով մասնակիցներին… Read More »

ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարը հանդիպում է ունեցել ուսանողների հետ

By | 03.10.2016

Հոկտեմբերի 3-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է  ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայիի հանդիպումը Հայաստանի զբոսաշրջության ոլորտին առնչվող ուսանողների հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և ՄԱԿ ԶՀԳ գործադիր տնօրեն Կառլոս Ոգիլին։ Մինչ խոսքը ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայիին փոխանցելը, Գարեգին Մելքոնյանն ուսանողներին… Read More »

Մեղրիի պետական քոլեջը տոնում է իր 15-ամյակը

By | 03.10.2016

ՀՀ կրթության և գիտության նախարարության Մեղրիի պետական քոլեջը տոնում է իր 15-ամյակը: Այդ առիթով քոլեջում կազմակերպվել էին հոբելյանական միջոցառումներ, որին մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարարության, պետական և տեղական կառավարման մարմինների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրապետության նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների տնօրեններ, քոլեջի դասախոսներ, ուսանողներ: Նախարարի խորհրդական Ա. Աղբալյանը ներկաներին է փոխանցել նախարար Լևոն… Read More »