Ամենօրյա արխիվներ: 01.10.2016

Զենք-զինամթերքի ինքնակամ հանձնում

Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1990 թ. ծնված Սևակ Հ.-ն կամավոր հանձնել է կարճեցված փողով որսորդական հրացան, ինքնաձիգի 1 փամփշտատուփ, ինքնաձիգի տարբեր տրամաչափի 32 փամփուշտ և հայտնել, որ զենք-զինամթերքը հանգուցյալ հայրն իր հետ բերել էր 1990-1994 թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:

Գողությունը բացահայտվեց, ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Խանջյան փողոցի թիվ 2 հասցեի մոտից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արմեն Հ.-ին: Պարզվել է, որ նա թիվ 46 երթուղու ավտոբուսում մի քաղաքացուհու պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար և այցեքարտեր: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է… Կարդալ ավելին »