Քննադատություն՝ տարածաշրջանում Թուրքիայի ռազմատենչ քաղաքականության վերաբերյալ

Եգիպտացի վերլուծաբանը Թուրքիայի նախագահի միջամտողական քաղաքականությունը Միջին Արևելքում համատարած պատերազմների առաջացման պատճառ է բնութագրել:

Եգիպտական «Ալ-Ահրամ» օրաթերթի վերլուծաբան՝ Մուստաֆա Ալ-Սաիդը գրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն, անտեսելով Իրաքի և Սիրիայի ինքնիշխանությունը, թափ է հաղորդում տարածաշրջանային համատարած պատերազմին:

Հոդվածում ասված է.«Այն բանից հետո, երբ Էրդողանը հայտարարեց Մոսուլի ընդարձակ մասը՝ մինչև Հալեպի հյուսիսային շրջաններ բռնազավթելու իր մտադրության մասին, տարածաշրջանում պատերազմական իրավիճակ է տիրում»:

«Էրդողանն անտեսել է իրաքցի պաշտոնյաների զգուշացումներն այդ երկրի տարածքում միջամտություն կատարելու մասին և հայտարարել, որ մտադիր է զորք տեղակայել Մոսուլ, Թելաֆար, Քերքուք, Սինջար, Թուրխորմաթու քաղաքներում»,-ասել է հոդվածագիրը:

Ալ-Սաիդը նշել է, որ Էրդողանը գաղտնի համաձայնության է եկել Նինվեյի նախկին նահանգապետ՝ Ասիլ Ալ-Նաջիֆի հետ, ինչը ԻԼԻՊ-ի կողմից Մոսուլի բռնազավթման պատճառ է դարձել:

erdogan15

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով