«Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված ամենամյա հանրապետական փառատոնը` զորամասում

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Սասնա տուն» հասարակության զարգացմանն աջակցման կենտրոն»  հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվում է «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» հայկական էպոսին նվիրված ամենամյա հանրապետական փառատոնը:

Ս. թ. հոկտեմբերի 1-ին, ՀՀ պաշտպանության նախարարության Տավուշի մարզի N զորամաս են այցելել ՀՀ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի մշակույթի տան «Գորանի» ազգագրական երգի-պարի համույթը և էպոսագետներ: Միջոցառմանը ներկա էին զորամասի սպայական և զինվորական անձնակազմը: Հյուրերին ողջունել է զորամասի հրամանատար, փոխգնդապետ Ա. Մաթևոսյանը:

«Սասնա տուն» հասարակական կազմակերպության նախագահ Ա. Ավագյանը, ներկայացնելով միջոցառման նպատակը, շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարությանը և զորամասի հրամանատարությանը` միջոցառման կազմակերպման և աջակցության համար: Այնուհետև, «Հայոց բանակի զինվորը էպոսի հերոսն ու զավակն է» թեմայով զեկուցումներով հանդես են եկել էպոսագետներ Հ. Կարապետյանը և Ա. Ավետիսյանը:

Միջոցառման ավարտին, զորամասի շարահրապարակը տրամադրվել է «Գորանի» ազգագրական համույթին (գեղարվեստական ղեկավար` Ռ. Գրիգորյան): Շուրջ երկու ժամ զորամասում թևածել է հայրենասիրական, ռազմական երգն ու պարը` մեծ ոգևորություն հաղորդելով ռազմիկներին: Համույթի կատարողներին միացել են զինվորականները, ինչից հետո էլ ծայր է առել հայկական պարերի շարանը:

Նշենք, որ վերոհիշյալ ծրագիրը ՀՀ մշակույթի և պաշտպանության նախարարությունների սերտ համագործակցության արդյունք է, որը շարունակական է:

88a0e

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով