Նաիրուհի Ալավերդյանի հոբելյանական երեկոն՝ Արամ Խաչատրյան համերգասրահում

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. հոկտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ԼՂՀ ժողովրդական արտիստ Նաիրուհի Ալավերդյանի հոբելյանական երեկոն:
Հոբելյանական համերգի ընթացքում ողջույնի խոսքով և երաժշտական կատարումներով հանդես կգան ճանաչված արվեստագետներ և երգիչ-երգչուհիներ:
Նաիրուհի Ալավերդյանը ծնվել է Ստեփանակերտում: 1968 թվականին ավարտել է երաժշտական ուսումնարանը, 1980 թվականին մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: 1958 թվականից հանդիսացել է Լեռնային Ղարաբաղի երգի-պարի անսամբլի մեներգչուհի-պարուհի, 1978 թվականից՝ «Ղարաբաղ» էստրադային անսամբլի մեներգչուհի:

Հայկական ժողովրդական, գուսանական ստեղծագործությունների հետ մեկտեղ՝ նրա երկացանկում լայնորեն ներկայացվել են աշխարհի ժողովուրդների երգեր: Հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Իրանում և այլուր: Անգնահատելի է Նաիրուհի Ալավերդյանի ներդրումը ազգային երգարվեստում, արցախահայության ազգային ինքնության դրսևորման, մեր ժողովրդի հոգևոր-մշակութային արժեքների պահպանման գործում:
Ազդագիրը ներբեռնել այստեղ:

nairuhi-b

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով