Մեկնարկել է «Թեթև արդյունաբերության միջազգային համաժողով, ցուցահանդես, նորաձևության օրեր» խորագիրը կրող միջոցառումը

Հոկտեմբերի 17-ին «Երևան էքսպո» կենտրոնում մեկնարկել է Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտին նվիրված՝ «Թեթև արդյունաբերության միջազգային համաժողով, ցուցահանդես, նորաձևության օրեր» խորագիրը կրող միջոցառումը։

Միջոցառման պաշտոնական բացմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը։

— Այս նախագիծը, որն իր բնույթով բացառիկ է և առաջին անգամ է կազմակերպվում Հայաստանում, անշուշտ, իր նշանակալի դերակատարումը կունենա թեթև արդյունաբերության ոլորտում Հայաստանի Հանրապետության ներուժի ներկայացման և հայ գործարարների համար միջազգային նոր հարթակներ նվաճելու տեսանկյունից։  Լիահույս եմ, որ միջոցառումը նաև կբարձրացնի հայրենական արտադրանքի ճանաչելիությունն ու պահանջարկը, իսկ այստեղ ձեռք բերված պայմանավորվածությունները կվերածվեն երկարաժամկետ և տնտեսապես փոխշահավետ համագործակցության, — իր խոսքում նշել է նա:

Միջոցառման ընթացքում կներկայացվի թեթև արդյունաբերության ոլորտի ողջ արժեշղթան՝ թելից մինչև պատրաստի հագուստի արտադրություն, այդ թվում նաև կաշվե իրեր, գլխարկներ, զարդ և աքսեսուարներ:

Միջոցառման նպատակն է խթանել Հայսաստանի թեթև արդյունաբերության ոլորտի զարգացումը, նախանշել տարածաշրջանային համագործակցության հեռանկարները, բացահայտել հայկական արտադրանքի նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունները, ինչպես նաև ձևավորել գործընկերային հարաբերություններ ու  նպաստել փորձի փոխանակմանը:

Միջոցառմանը մասնակցում են թեթև արդյունաբերության ոլորտում ներգրավված արտադրողներ, գնորդներ, դիզայներներ և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Բելառուսից, Հնդկաստանից, Իրանից, եվրոպական մի շարք երկրներից:

Նախագծի համակազմակերպիչներն են՝ «Ատեքս» նորաձևության կենտրոնը, «Սիգնում» ընկերությունը և Ուրալի առևտրաարդյունաբերական պալատը։

Նախագծի իրականացմանն աջակցություն են ցուցաբերել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Հայաստանի թեթև արդունաբերության գործատուների միությունը:

Միջոցառումը կշարունակվի հոկտեմբերի 18-19-ին:

taraz2

Նմանատիպ նորություններ

Վարչապետը պետք է հայտարարի, որ Արցախում ստացել է ի... Արցախին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու իշխանություների դիրքորոշումը  կեղծ օրակարգ է, քանի որ բանակցային գործընթաց երբևէ տեղի չի ունե...
Հանրային ելույթ եմ ունենալու, երբ անհրաժեշտ գտնեմ.... Հրաժարականից հետո առաջին անգամ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է լրատվամիջոցի հարցերին։ Հանրային հեռուստաընկերության լրագրողին հաջո...
«Ծերուկն իսկապես անտանելի է դառնում».Արամ Հարությ... «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Կալանավայրի անէությունից կրկին «հառնած» Վահան Շ...
Միայն թե հաջորդ զեկույցում Հայաստանը չներառվի ԱՊՀ ... Ըստ ՄԱԿ-ի «Երջանկության համաշխարային զեկույցի» Հայաստանը 13 կետով բարելավել է դիրքերը` նախորդ տարվա 129-րդ հորիզոնականից հայտնվելով 116-րդ հորիզոն...
ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փ... Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է հայրենակիցներին Նովրուզի տոնի առթիվ: Նա հերթական անգամ նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է ...
Մոսկվայի բնակարաններից մեկում 11–ամյա ՀՀ քաղաքացու... Մոսկվայի բնակարաններից մեկում տղա երեխայի դի է հայտնաբերվել, ով ունեցել է մանկական ուղեղային կաթված։ Այս մասին հաղորդում է mskagency.ru–ն` հղու...
Նորմալ երկրում նորմալ ղեկավարի օրոք Դավիթ Անանյանն... ՊԵԿ նախագահ Դավիթ ԱՆանյանի և իր թիմի ֆանտաստիկ պարգևավճարները ոչ այլ ինչ են, քան պետական միջոցների թալան: Նույնը վերաբերում է միլիոններով պարգևավճ...
«Քաղաքը արդեն քարուքանդ է լինում, իսկ դուք թիթեռ ե... Ես հասկանում եմ,որ այսօրվա քաղաքային իշխանությունները ձախողել են բոլոր աշխատանքները և դրա համար փորձում են հասարակության ուշադրությունը շեղել ինչ-...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով