ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարը հանդիպում է ունեցել ուսանողների հետ

Հոկտեմբերի 3-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է  ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայիի հանդիպումը Հայաստանի զբոսաշրջության ոլորտին առնչվող ուսանողների հետ։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և ՄԱԿ ԶՀԳ գործադիր տնօրեն Կառլոս Ոգիլին։

Մինչ խոսքը ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայիին փոխանցելը, Գարեգին Մելքոնյանն ուսանողներին ասել է, որ նախարարությունը չէր կարող անհաղորդ թողնել նրանց Երևանում անցկացվող այնպիսի կարևոր իրադարձությունից, ինչպիսին ՄԱԿ ԶՀԿ աֆիլացված անդամների 38-րդ նստաշրջանն է և չօգտագործել հրաշալի առիթը՝ կազմակերպելու Թալեբ Ռիֆայիի հետ նրանց հանդիպումը։

Նա նշել է, որ ակնկալում է անմիջական երկխոսություն և հորդորել զբոսաշրջության ոլորտի ապագա մասնագետներին, որոնցով լեփ-լեցուն էր նախարարության մեծ դահլիճը, օգտվել եզակի հնարավորությունից և իրենց հետաքրքրող հարցերն ուղղել ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարին։

Թալեբ Ռիֆային ներկայացրել է ուսանողներին իր կյանքի անցած ուղին՝ ուսանողական տարիներից մինչև աշխատանքը ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Նա նշել է զբոսաշրջության կարևոր դերակատարումը համաշխարհային տնտեսության մեջ։ Նաև համոզմունք հայտնել, որ Հայաստանը զբոսաշրջության զարգացման լավ հեռանկարներ ունի, և այդ զարգացումն ապահովելու համար լավ մասնագետների առկայությունը չափազանց կարևոր է։

ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարի կարծիքով, նույնիսկ պատերազմները չեն կարող խոչընդոտ լինել զբոսաշրջության համար։

Պատասխանելով ուսանողների բազմաթիվ և բազմաբնույթ հարցերին, նա հորդորել է նրանց չմոռանալ զբոսաշրջության ամենագլխավոր նպատակը՝ դարձնել այս աշխարհն ավելի լավը։
—    Երբ մարդը ճամփորդում է՝ ավելի լավ մարդ է դառնում։

Եթե ձեզ հարցնեն, թե ի՞նչ եք անում, դուք պատասխանեք, որ մասն եք կազմում մի ինդուստրիայի, որն ավելի լավն է դարձնում այս աշխարհը, — հայ ուսանողների հետ իր հանդիպումն ամփոփել է ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար  Թալեբ Ռիֆային։

1010_4932493

Նմանատիպ նորություններ

Հայաստանը լրջագույն վտանգների առջև, ծանր իրավիճակո... LIVEnews.am-ի եթերում Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ իրենց կարծիքն ու մտահոգություններն են հայտնում ...
ՀՀՇ-ականները ներթափանցում են իշխանության «վերին էշ... ՀՀՇ-ականների ներթափանցումն իշխանության «վերին էշելոններ» փաստում է այն մասին, որ հեղափոխական իշխանությունը չի պատրաստվում դատապարտել իշխանության բ...
«Ալեքս հոլդինգը» նախորդ տարվա համեմատ 24.6 % պակաս... ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-դեկտեմբերի արդյունքներով 1000 խոշոր հարկատուների ցանկը, որ...
«Կադրային ապաշնորհ քաղաքականությունը կքանդի այն ամ... Կադրային ապաշնորհ քաղաքականությունը կքանդի այն ամենը ինչի վրա կառուցվեց այս իշխանափոխությունը: Հիշումեք՞ մարդիկ ժամանակին խոսում էին,որ իրենք պ...
Մինչ Վարչապետը կոչ է անում ժողովրդին հարկեր վճարել... ՊԵԿ-Ը ՀՆԴԿԱԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԿԻ՞Ց Մինչ Վարչապետը կոչ է անում ժողովրդին հարկեր վճարել և ՀԴՄ կտրոններ պահանջել ՊԵԿ-ը դանդաղ բայց հաստատուն...
«Քանզի չունեմ ծանոթներ, թողնում են դրսում, իսկ 23 ... «ՊԵԿ-ի նախագահի առաջին տեղակալ Մաշադյանի 23 տարեկան տղան՝ Հարություն Մաշադյանը, ով զինվորական ծառայություն չի անցել,  նշանակվել է Երևանի կայազորի ...
Միայն փաստեր #10. Հայոց Ցեղասպանության միջազգային ... Միայն փաստեր #10. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչում: Տեսանյութը՝ Սերժ Սարգսյանի ոչ պաշտոնական էջից.  ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով