ՀՀ ՊՆ երկրորդ զորամիավորումում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն

ՀՀ ՊՆ երկրորդ զորամիավորումում սեպտեմբերի 27-ից 29-ն անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն, որի նպատակն էր «Բարձր» մարտական պատրաստականության բերման ժամանակ ստուգել զորամասերի սպաների պատրաստությունը, մարզել զորամասերի, գումարտակների վարչակազմերին, բարձրացնել անձնակազմի ունակությունները որոշումների ընդունման, մարտական խնդիրների առաջադրման ու մարտական գործողությունների վարման ուղղությամբ, կատարելագործել զորամասերի և գումարտակների շտաբերի ներդաշնակ աշխատանքը:

Եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժությունն անցկացվել է երեք փուլով: Ենթակա զորամասերը և ստորաբաժանումները բերվել են «Բարձր» մարտական պատրաստականության աստիճանի, իրականացվել են բացազատման շրջանի զբաղեցման, հրամանատարական և ղեկավարման կետերի ծավալման և կահավորման գործողություններ, ստացվել է պաշտպանական մարտի նախնական մարտական կարգադրությունը, պարզաբանվել են խնդիրները, զորավարժության ղեկավարին զեկուցվել է պաշտպանական մարտի մտահղացումը:

Տեղանքում ճշգրտվել են հակառակոր¬դի հավանական գործողությունները, մշակվել և հաստատվել են պաշտպանական մարտի նախապատրաստման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքում խաղարկվել են պաշտպանողական մարտի վարման, գրոհի հետմղման, պաշտպանության խորքը մխրճված հակառակորդի ջախջախման, հակագրոհի անցկացման և առաջնագծի վերականգնման գործողություններ:

Զորավարժության արդյունքների ամփոփման ընթացքում զորամիրավորման հրամանատար, գնդապետ Դավիթ Մանուկյանը բարձր է գնահատել ներգրավված ստորաբաժանումների գործողությունները՝ շեշտելով, որ արձանագրված լավ ցուցանիշները ամենօրյա քրտնաջան աշխատանքի և նվիրումի արդյունքն են:

12473

Նմանատիպ նորություններ

Հայաստանը լրջագույն վտանգների առջև, ծանր իրավիճակո... LIVEnews.am-ի եթերում Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ իրենց կարծիքն ու մտահոգություններն են հայտնում ...
ՀՀՇ-ականները ներթափանցում են իշխանության «վերին էշ... ՀՀՇ-ականների ներթափանցումն իշխանության «վերին էշելոններ» փաստում է այն մասին, որ հեղափոխական իշխանությունը չի պատրաստվում դատապարտել իշխանության բ...
«Ալեքս հոլդինգը» նախորդ տարվա համեմատ 24.6 % պակաս... ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-դեկտեմբերի արդյունքներով 1000 խոշոր հարկատուների ցանկը, որ...
«Կադրային ապաշնորհ քաղաքականությունը կքանդի այն ամ... Կադրային ապաշնորհ քաղաքականությունը կքանդի այն ամենը ինչի վրա կառուցվեց այս իշխանափոխությունը: Հիշումեք՞ մարդիկ ժամանակին խոսում էին,որ իրենք պ...
Մինչ Վարչապետը կոչ է անում ժողովրդին հարկեր վճարել... ՊԵԿ-Ը ՀՆԴԿԱԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԿԻ՞Ց Մինչ Վարչապետը կոչ է անում ժողովրդին հարկեր վճարել և ՀԴՄ կտրոններ պահանջել ՊԵԿ-ը դանդաղ բայց հաստատուն...
«Քանզի չունեմ ծանոթներ, թողնում են դրսում, իսկ 23 ... «ՊԵԿ-ի նախագահի առաջին տեղակալ Մաշադյանի 23 տարեկան տղան՝ Հարություն Մաշադյանը, ով զինվորական ծառայություն չի անցել,  նշանակվել է Երևանի կայազորի ...
Միայն փաստեր #10. Հայոց Ցեղասպանության միջազգային ... Միայն փաստեր #10. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչում: Տեսանյութը՝ Սերժ Սարգսյանի ոչ պաշտոնական էջից.  ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով