Հայաստանը ողջունում է Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը

ԻԻՀ հետ հարաբերությունների ընդլայնումը Երևանի համար առաջնահերթ է:

Երկուշաբթի օրը, Երևանում Իրանի դեսպան՝ Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, նշելով, որ երկու երկրի պաշտոնյաների միջև բանակցությունները խթանում են հարաբերությունների բարելավմանը,  ողջունել է համագործակցության ոլորտների ընդլայնումը և հատկապես Թեհրանի հետ ձեռք բերված համաձայնությունների իրագործմանը հետամուտ լինելը:

ՀՀ-ում Իրանի դեսպան՝ Քազեմ Սաջջադին ևս դրական է գնահատել քաղաքական, տնտեսական, մշակութային ու զբոսաշրջության ոլորտներում Թեհրան-Երևան հարաբերությունները և կարևորել է այդ ոլորտներում հարաբերությունների ընդլայնումը:

Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների ընդհանուր եկամուտը կազմում է 3 միլիոն 250 հազար դոլար, որից Իրանին բաժին է ընկնում երեք միլիոն դոլար, իսկ Հայաստանին՝ 250 հազար դոլար: Պետք է նշել, որ կան բազում պոտենցիալներ այս ծավալը մեծացնելու համար:

arm-pars-50

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով