Կբացվի հայ-ճապոնական համատեղ ցուցահանդեսը

Հայ-ճապոնական «էյբիք» կազմակերպության նախաձեռնությամբ` ս. թ. hոկտեմբերի 4-ին, ժամը 15:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կկայանա «Մարդը՝ բնության մի մասնիկ» խորագիրը կրող հայ-ճապոնական ժամանակակից արվեստի համատեղ ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. հոկտեմբերի 7-ը: Կներկայացվի Խաչատուր Մարտիրոսյանի, Աշոտ Հարությունյանի, Հասմիկ Ավետիսյանի, Այակո Ֆուջիմոտոյի, Միձուե Թաքուջիի, հայ և ճապոնացի այլ արվեստագետների գեղանկարչական աշխատանքներ:

Հայ-ճապոնական «էյբիք» կազմակերպությունը, համագործակցելով Ճապոնիայի «Գալերիա Գինձա Ի Չոմե» ցուցասրահի հետ, արդեն մեկ տասնամյակ է, ինչ անհատական և խմբակային համատեղ ցուցահանդեսներ է կազմակերպում Հայաստանում և Ճապոնիայում: Ցուցադրությունների նպատակն է հայ արվեստասերներին ծանոթացնել Ճապոնիայի ժամանակակից արվեստին և, փոխադարձաբար, ճապոնացի արվեստասերներին՝ հայ ժամանակակից գեղանկարչությանը:

62dd9

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով