Լույս է տեսել «Կինը և բանակը. հիմնախնդիրներ, մարտահրավերներ և հնարավորություններ» աշխատությունը

ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցության շրջանակում օրերս լույս է տեսել «Կինը և բանակը. հիմնախնդիրներ, մարտահրավերներ և հնարավորություններ» վերտառությամբ կոլեկտիվ մենագրությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական, քաղաքական գիտությունների թեկնածու, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանի և ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանի համահեղինակությամբ:

Գրքում անդրադարձ է կատարվում զինված ուժերում կանանց ներգրավման հարցերին՝ հայկական իրականությունում զինվորական կանանց հիմնախնդիրների և հնարավորությունների համատեքստում:

Աշխատությունը ներկայացնելու և ՀՀ զինված ուժերում կանանց ներգրավման հետ կապված բարեփոխումների վերաբերյալ ընդհանուր իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով հեղինակային խումբն այցելություններ է կատարել ՀՀ մարզեր, հանդիպումներ ունեցել, դպրոցականների և նախնական զինվորական պատրաստության ուսուցիչների խմբերի հետ: Նախատեսվում են նաև աշխատանքային քննարկումներ և սեմինարներ:

12471

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով