Իրանը ողջունել է Լիբանանի նորընտիր նախագահին

Իրանի արտգործնախարարության խոսնակը, ողջունելով լիբանանյան խմբավորումների միջև կայացած համաձայնությունը, Միշել Աունին շնորհավորել է նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Երկուշաբթի օրը, Բահրամ Ղասեմին նախագահի պաշտոնում Միշել Աունի ընտրվելու մասին լիբանանյան քաղաքական խմբավորումների միջև կայացած համաձայնությունը կարևոր քայլ է համարել՝ Լիբանանում ժողովրդավարությունն արմատավորելու և կայունություն հաստատելու ուղղությամբ:

Բահրամ Ղասեմին նշել է, որ վերջապես շուրջ 2,5 տարի բանակցելուց հետո, Լիբանանի պատգամավորներն ու քաղաքական խմբավորումները համաձայնության եկան նախագահի ընտրության հարցում:

Լիբանանի ժողովրդին, քաղաքական տարբեր խմբավորումներին և Միշել Աունին շնորհավորելով, Բահրամ Ղասեմին ասել է.«ԻԻՀ-ը հուսով է, որ Աունի նախագահության օրոք կբարգավաճի Լիբանանը և, առավել քան երբևէ, ընդլայնվեն երկու երկրների հարաբերությունները»:

Երկուշաբթի օրը, Լիբանանի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել «Փոփոխություն և բարեփոխում» ֆրակցիայի նախագահ՝ Միշել Աունին:

pars-ttt0

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով