Իրանը զորավարժություններ է անցկացնում երկրի հյուսիսում

Հոկտեմբերի 27-ին և 28-ին Իրանի հյուսիսային Մազանդարան նահանգում անցկացվել է «Ալի բեյթ օլ մողադաս» զորավարժության առաջին փուլը: Այս մասին հայտնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը:

Զորավարժության ընթացքում իրականցվել է առափնյա շրջանի պարեկություն և պաշտպանություն, խաղարկվել են անտառում մարտ վարելու գործողություններ:

Զորավարժության երկրորդ փուլը անցկացվելու է նոյեմբերի 3-4-ին: Զորավարժությանը ներգրավված է  Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ)  «Բեյթ օլ մողադաս» և  «Քոսար» զորամիավորումների 108 գումարտակ:

Նույն օրը հյուսիսային Ալբորզ նահանգում ևս մեկնարկելու ենզորավարժություններ,որոնց առաջին փուլում իրականացվելու են որոնողափրկարարկան վարժություններ, իսկ երկրորդ փուլը անցկացվելու է 2017թ. փետրվարին:

Իսկ այսօր` հոկտեմբերի 31-ին, «Ալի բեյթ օլ մողադաս» և «Քոսար» զորամիավորումների 4 գումարտակների ներգրավվածությամբ հակաահաբեկչական պայքարի և կենսական նշանակության օբյեկտների պաշտպանության  թեմայով զորավարժություն զորավարժություն է անցկացվել մերձկասպյան Գիլան նահանգի Էնզելի քաղաքում:

Ավելի վաղ` հոկտեմբերի 17-19-ը, կենտրոնական Սպահան նահանգումանցկացվել է Իրանի ՌՕՈւ զորավարժությունը, որին  ներգրավված էին խորհրդային-ռուսաստանյան արտադրության ՍՈւ-24, ՄԻԳ-29, ամերիկյան արտադրության F-4, F-5, F-14, ինչպես նաև  իրանական արտադրության «Սաեղե» կործանիչներ, Boeing-707 և Boeing-747 լիցքավորող ինքնաթիռներ, Lockheed C-130 Hercules բեռնատար ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր:

39

36

13950807174203957_photol

iran4

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով