Դի Միստուրա. Հալեպի դեմ ընդդիմության ռակետային հարձակումները պատերազմական ոճրագործություն են

Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը ցավ հայտնելով Հալեպ քաղաքում Սիրիայի կառավարության կողմից վերահսկվող տարածքների ուղղությամբ ընդդիմության ռակետային հարձակումների կապակցությամբ, ասել է, որ դա պատերազմական ոճրագործություն է համարվում:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դի Միստուրան կիրակի օրը հրապարակած հաղորդագրությամբ հայտարարել է, որ Հալեպում պաշարման օղակը փշրելու նպատակով քաղաքացիական թիրախների դեմ մեծ տրամաչափի զենքերով հարձակումներն անպատճառաբանելի են և նման քայլերը պատերազմական ոճրագործություն են համարվում:

ՄԱԿ-ի ներկայացուցիչը Սիրիայում բախվող կողմերին կայուն հրադադար հաստատելու կոչ է արել:

Հալեպի արևելյան տարածքների դեմ Սիրիայի կառավարության զինված ընդդիմության հարձակումները վերջին երկու օրերին սաստկացել են, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են մի խումբ քաղաքացիներ:

ՄԱԿ-ն ու միջազգային կառույցները մինչ այս պահը Սիրիայում արևմտյան ու արաբական երկրներին կապված ահաբեկչական խմբերի ոճրագործությունների հանդեպ որևէ հակազդեցություն չեն ցուցաբերել:

dimaskos0

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով