Ամենամսյա արխիվներ: Սեպտեմբերի 2016

ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԴԻՋԻԹԵՔ ԷՔՍՊՈ-2016» ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերության «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում «ԴիջիԹեք էքսպո-2016» 12-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդես: Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող ցուցահանդեսի հիմնական նպատակն է ստեղծել տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների, սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր, ինչպես նաև ծանոթացնել հայաստանյան տեղեկատվական և հեռահաղորդակցական… Կարդալ ավելին »

Վարչապետն ընդունել է «Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲԸ-ի միջազգային մանրածախ և առևտրային ծառայությունների ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲԸ-ի միջազգային մանրածախ և առևտրային ծառայությունների ղեկավար Մարկ Օպենհեյմի գլխավորած պատվիրակությանը: Ընդգծելով «Կրեդիտ Ագրիկոլ»-ի գործունեությունը Հայաստանի բանկային ոլորտում և ֆրանսիական կառավարման մշակույթի ներկայությունը՝ վարչապետը կարևորել է ֆրանսիական կապիտալի ներհոսքի ավելացումն ու ներդրումային ծրագրերի ուղղությամբ լրացուցիչ քայլերի իրականացումը: «Մենք խնդիր ունենք բարելավելու բիզնես միջավայրը և այդ նպատակով որոշակիորեն… Կարդալ ավելին »

Մխիթարյան. Ուրախ եմ մարզումներս վերսկսելու համար

Հայաստանի ազգային հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից վերականգնվելու վերաբերյալ գրառում է կատարել թվիթերի իր միկրոբլոգում: «Իսկապես ուրախ եմ թիմի հետ մարզումներս սկսելու համար: Լիարժեղ մարզավիճակին հասնելու ճանապարհին եմ», — գրել է Մխիթարյանը: Armsport

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 30-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևանում՝ Սեպտեմբերի 30-ին սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Հոկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի սեպտեմբերի… Կարդալ ավելին »

Պակյաոն խոստովանել է, որ թմրանյութեր է օգտագործել

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակյաոն պատմել է, որ մինչեւ չեմպիոն դառնալը թմրանյութեր է օգտագործել: «Ֆիլիպինների նախագահը չգիտի այս մասին: Ես փորձել եմ թմրանյութեր: Փորձել եմ բոլոր տեսակները: Դա չեմպիոն դառնալուց առաջ էր», — Պակյաոյի խոսքն է փոխանցել «Sky Sports»-ը: Այս հատարարությունը Պակյաոն արել է Ֆիլիպինների նախագահ Ռոգրիգո Դուերտեի հակաթմրանյութային նախաձեռնությանն աջակցելու համար: Armsport

«Դինգո Թիմ» ՀԿ-ի բողոքի ակցիան կառավարության շենքի առջև (տեսանյութ)

Այսօր սեպտեմբերի 29-ին «Դինգո Թիմ» հասարակական կազմակերպությունը և մի խումբ կենդանասերներ, հավաքվել եին կառավարության շենքի առջև հույս ունենալով, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կլսի իրենց և չի ֆինանսավորվի  «Յունիգրաֆ Իքս» կազմակերպությունը, որը տարիներ շարունակ ֆինանսավորվել է պետ. բյուջեից որպեսզի զբաղվի անօթևան կենդանիների ստերջացմամբ, իսկ ծեր, հիվանդ և ագրեսիվ կենդանիներին «քնեցնեն» անէսթեզիայի եղանակով: Բայց վերոնշյալ կազմակերպությունը կենդանիներին տանջամահ է անում ̀   ողջակիզելով,… Կարդալ ավելին »

Սպառողի իրավունք, սեփականաշնորհված ակտիվներ, տարածքային զարգացում, գնումներ, կառավարում և կառուցվածք. վարչապետը հանձնարարականներ է տվել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը շնորհավորել է նորանշանակ նախարարներին՝ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանին, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանին և շնորհակալություն հայտնել, որ… Կարդալ ավելին »

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարտին Լեդոլթերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում իրականացվող ծրագրերն ու նախանշել հետագա համագործակցության հեռանկարները:   «Ավստրիայի զարգացման գործակալությունը մեծ աջակցություն է ցուցաբերում Հայաստանում գյուղատնտեսության բնագավառի զարգացմանը, հատկապես մեծ հաջողություններ են գրանցվել օրգանական գյուղատնտեսության ոլորտում: Հուսով եմ` այսուհետ ևս… Կարդալ ավելին »

Գորիս քաղաքում ներկայացվել է 77 թափուր աշխատատեղ

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում սեպտեմբերի 23-ին Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ տեղի է  ունեցել հերթական աշխատանքի տոնավաճառը: Աշխատանքի տոնավաճառին  մասնակցել է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող 30 գործատու՝ 57 առկա և 20 սպասվելիք թափուր աշխատատեղերով:   Աշխատանքի տոնավաճառին բացման խոսքով հանդես է  եկել   ՀՀ զբաղվածության պետական  գործակալության պետը՝ նշելով, որ տոնավաճառը լավագույն հարթակն է թե գործատուի և… Կարդալ ավելին »

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ վարչապետը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցությանը, Հայաստանի տնտեսության ներկա վիճակին, Հարկային օրենսգրքով նախատեսվող փոփոխություններին, Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը և Հոսեյն Սամիեին կարևորել են բիզնես միջավայրի… Կարդալ ավելին »