Daily Archives: 30.09.2016

Այսօր Երևանում անցկացվել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթը

By | 30.09.2016

Այսօր Երևանում անցկացվել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթը, որին մասնակցել են երեխաների խնամքի և պաշտպանության 12 հաստատություններ՝ Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության № 1 գիշերօթիկ հաստատությունը, Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության № 2 գիշերօթիկ հաստատությունը, Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնը, Գյումրու «Թռչունյանց տուն»… Read More »

Համազգային հայ կրթական և մշակութային միության Նյու Յորքի մասնաճյուղի ատենապետուհի Արմինե Մինասյանը հյուրընկալվեց Սփյուռքի նախարարությունում

By | 30.09.2016

Սեպտեմբերի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Համազգային հայ կրթական և մշակութային միության Նյու Յորքի մասնաճյուղի ատենապետուհի, ամերիկահայ բանաստեղծուհի Արմինե Մինասյանին: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արմինե Մինասյանը նշեց, որ մայիսին Նյու Յորքում մեծ հանդիսությամբ նշվելու է Համազգային հայ կրթական և մշակութային միության Նյու Յորքի մասնաճյուղի 50 ամյակը: Նախարարը բարձր գնահատեց Արմինե Մինասյանի հոր՝… Read More »

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը հանդիպեց «Ռոսկոսմոս» դաշնային տիեզերական գործակալության պատվիրակությանը

By | 30.09.2016

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 29-ին հանդիպեց «Ռոսկոսմոս» դաշնային տիեզերական գործակալության պատվիրակությանը՝ «Մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ» Դաշնային պետական ձեռնարկության գլխավոր գիտական ծառայող, խմբի ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի գլխավորությամբ: Վ. Մարտիրոսյանը կարևորելով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ռոսկոսմոս» դաշնային տիեզերական գործակալության միջև ձևավորված համագործակցությունը, վստահություն հայտնեց, որ առաջիկայում ևս այն կշարունակվի ու կընդլայնվի։… Read More »

Տեղեկատվություն խաղողի մթերումների գործընթացի վերաբերյալ

By | 30.09.2016

Վերամշակող ընկերությունները 2016 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ընդհանուր առմամբ մթերել են 62981.9 տոննա խաղող: Մասնավորապես՝   ՀՀ Արարատի մարզում խաղողի մթերումները սկսել են «Վեդի Ալկո», «Տավինկո», «Երասխի գինու գործարան», «Արարատի գինու գործարան», «Ավշարի գինու գործարան», «Վան-777», «Շատո Առնո» ՍՊԸ-ները, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն՝ Այգավանի մթերման կետում, «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն Մրգավանի մթերման կետում, «Երևանի «Արարատ»… Read More »

Պարզաբանում armlur.am կայքում զետեղված «Ինչ խնդիրների առաջ է կանգնած Շաքիի ջրվեժը» վերնագրով նյութի վերաբերյալ

By | 30.09.2016

armlur.am կայքում սեպտեմբերի 29-ին զետեղված «Ինչ խնդիրների առաջ է կանգնած Շաքիի ջրվեժը» վերնագրով  նյութում տեղ գտած հրապարակման վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է. Հոդվածում հիշատակված «Հասարակական ձայն» հասարակական կազմակերպության կողմից  մոտ մեկ ամիս առաջ տարածած նյութի հիմքերով ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունն ուսումնասիրություններ էր իրականացրել ՓՀԷԿ-ում և ջրօգտագործման թույլտվության պահանջների խախտման հիմքով 01.09.2016թ.-ին «Հակոբջանյան… Read More »

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Ռոզա Ծառուկյանին և Վարուժան Մուրադյանին է հանձնել ՀՀ Նախագահի մեդալը

By | 30.09.2016

Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանը պարգևատրվել է ՀՀ Նախագահի Երախտագիտության մեդալով:   ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար Երախտագիտության մեդալով պարգևատրվել է «Վան Արդի» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Վարուժան Մուրադյանը: ՀՀ… Read More »

Լևոն Մկրտչյանն ընդունել է Ուրուգվայի պետական համալսարանի ռեկտորին

By | 30.09.2016

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի պետական համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանին: Հանդիպման ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանն իր երախտագիտությունն է հայտնել Ուրուգվայի Հանրապետության իշխանություններին` Հայոց ցեղասպանությունը առաջինը պաշտոնապես ճանաչելու համար:   «Տարիներ առաջ Ուրուգվայ կատարած իմ այցից լավ հիշողություններ են մնացել, ուրուգվայցիներն իմ վրա ազատ ու հպարտ… Read More »

Սահմանապահ բնակավայրերի ուսհաստատությունների աջակցմանն ուղղված համաժողով՝ Մեղրիում

By | 30.09.2016

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում այսօր մեկնարկել է «Մասնագիտական կրթությունը և ուսուցումը՝ հեռավոր և սահմանամերձ (սահմանապահ)  բնակավայրերի հզորացման նախապայման» խորագրով եռօրյա գիտակրթական համաժողովը, որը կազմակերպել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Համաժողովին մասնակցում են արդյունաբերության և գործարար հատվածի, մասնագիտական ուսումնական հաստատությունների, մասնավորապես, Սյունիքի մարզում գործող նախնական, միջին և բարձրագույն ուսհաստատությունների, ուսումնական կենտրոնների,   պետական և… Read More »

ՀՀ ԷԲՊ նախարարը հանդիպեց ԻԻՀ պատվիրակությանը

By | 30.09.2016

Սեպտեմբերի 30-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարության պատվիրակությանը՝ ԻԻՀ էներգետիկայի նախարարի խորհրդական Հոմայուն Հարեի գլխավորությամբ։ Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-իրանական համագործակցության ծրագրերի կատարման ընթացքին և ընդլայնման հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր։ Կողմերը անդրադարձան հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։ Կարևորվեց հատկապես Իրան-Հայաստան երրորդ… Read More »

Ռադիոակտիվ հումքի ընդերքօգտագործման իրավունքը կտրամադրվի մրցութային կարգով

By | 30.09.2016

Ռազմավարական նշանակություն ունեցող՝ ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման իրավունքը նախատեսվում է տրամադրել մրցութային կարգով։ Այդ նպատակով սեպտեմբերի 29-ին կայացած նիստում կառավարությունը հավանություն տվեց <Ընդերքի մասին> ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը։ Ներկայումս գործող <Ընդերքի մասին> օրենսգրքով բոլոր տեսակի օգտակար հանածոների համար սահմանված է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման… Read More »