Daily Archives: 28.09.2016

Սերժ Սարգսյանն Էդվարդ Նալբանդյանին ևս մեկ շանս կտա՞. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ միանգամից 11 նախարարների նշանակեց, այսպիսով ՀՀ կառավարությունն ամբողջական կազմավորված լինելու համար պակասում են ընդամենը երկու՝ ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարները: Նոր կառավարության հիմնական ինտրիգը հենց այս երկու պորտֆելների ապագա տիրոջ հարցն է: Իշխանական շրջանակներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, մինչև եկող տարվա ապրիլի 2-ին կայանալիք… Read More »

Հայաստանի կոնյակ արտադրող շատ ընկերություններ հայտնվել են ֆինանսական ծանր կացության մեջ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, Հայաստանի կոնյակ արտադրող շատ ընկերություններ հայտնվել են ֆինանսական ծանր կացության մեջ։ Նրանք մեծ քանակությամբ կոնյակ են արտահանել Ռուսաստան, սակայն չեն ստացել դրա դիմաց վճարումները։ Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է։ Պաշտոնական վիճակագրության համաձայն Հայաստանից սպիրտային խմիչքների արտահանման ծավալները այս տարվա առաջին կիսամյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են մոտ 80 տոկոսով։… Read More »

Միջազգային ֆինանսական դոնոր կազմակերպությունները Հայաստանի իշխանությունների առաջ պայման են դրել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, միջազգային ֆինանսական դոնոր կազմակերպությունները Հայաստանի իշխանությունների առաջ պայման են դրել՝ յուրաքանչյուր տարի պետք Է հարկային եկամուտները մոտ 60-70 միլիարդ դոլարով ավելացնել։ Միայն այդ դեպքում մեր երկրին վճարունակ կհամարեն ու նոր վարկեր կտրամադրեն։ Դրա համար Էլ ՀՀ իշխանություններ Հարկային նոր օրենսգրքով հարկային բեռի ավելացում են նախատեսում։ Նշենք, որ Հարկային նոր օրենսգրքի նախագիծը,… Read More »

Հովիկ Աբրահամյանի վրեժը. Ո՞նց թե դուք ինձ գործից հանեք. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո, սեպտեմբերի 18-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հստակեցում մտցրին, թե ինչպիսին է Աբրահամյանի վերաբերմունքն իր պաշտոնանկ անելու որոշմանը: Արարատի մարզում, որն առավել հայտնի է որպես Հովիկ Աբրահամյանի ընտրատարածք, այն պատճառով, որ նախ՝ ինքն այդ մարզից է և, ապա՝ մարզպետն էլ իր «մարդն է», համայնքի ղեկավարի… Read More »

Իշխանափոխությունը հասավ Արարատ. Հովիկ Աբրահամյանի որդին հրաժարական կտա՞. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնանկությունից հետո մեկուսացել է: Տեղեկություններ կան, որ օրերս նա մերժել է «Տաշիր գրուպի» սեփականատեր եղբայրներ Սամվել և Կարեն Կարապետյանների հանդիպման առաջարկը՝ ասելով, որ իրենց պատճառով է ինքը պաշտոնանկ եղել։ Նա թեպետ Հայաստանում էր, բայց չմասնակցեց ՀՀԿ ԳՄ վերջին նիստին։ Ի դեպ, Աբրահամյանը ցանկացել է, որ պաշտոնանկությունը լինի… Read More »

Առողջապահության նոր նախարարն իր «Ինգոյից» մարդկանց ուղղորդում էր իր «Վարդանանց». «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Լուսանկարում առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանին պատկանող «Վարդանանց» բուժկենտրոնն է: Երեկ ՀՀ նախագահի հրամանագրով պարոն Ալթունյանը նշանակվեց առողջապահության նախարար: Նա նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի ընկերն է: «Առավոտի» հետ զրույցում Առողջապահության նորանշանակ նախարար Ալթունյանն ասաց, որ այս կենտրոնը հիմնադրել են «զրոյից», տարածքն առայժմ վարձակալությամբ են վերցնում, բայց, ինչպես նախարարն ասաց՝ բիզնես– ծրագիրը… Read More »