Ամենօրյա արխիվներ: 28.09.2016

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարտին Լեդոլթերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում իրականացվող ծրագրերն ու նախանշել հետագա համագործակցության հեռանկարները:   «Ավստրիայի զարգացման գործակալությունը մեծ աջակցություն է ցուցաբերում Հայաստանում գյուղատնտեսության բնագավառի զարգացմանը, հատկապես մեծ հաջողություններ են գրանցվել օրգանական գյուղատնտեսության ոլորտում: Հուսով եմ` այսուհետ ևս… Կարդալ ավելին »

Գորիս քաղաքում ներկայացվել է 77 թափուր աշխատատեղ

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում սեպտեմբերի 23-ին Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ տեղի է  ունեցել հերթական աշխատանքի տոնավաճառը: Աշխատանքի տոնավաճառին  մասնակցել է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող 30 գործատու՝ 57 առկա և 20 սպասվելիք թափուր աշխատատեղերով:   Աշխատանքի տոնավաճառին բացման խոսքով հանդես է  եկել   ՀՀ զբաղվածության պետական  գործակալության պետը՝ նշելով, որ տոնավաճառը լավագույն հարթակն է թե գործատուի և… Կարդալ ավելին »

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ վարչապետը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցությանը, Հայաստանի տնտեսության ներկա վիճակին, Հարկային օրենսգրքով նախատեսվող փոփոխություններին, Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը և Հոսեյն Սամիեին կարևորել են բիզնես միջավայրի… Կարդալ ավելին »

Վարչապետը գործարարների հետ քննարկել է գործարար միջավայրի բարելավմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) անդամներին: Վարչապետը նշել է, որ ակնկալում է գործարարներից լսել բիզնեսի զարգացմանը խոչընդոտող խնդիրներն ու մտահոգությունները և միաժամանակ առաջարկել է ներկայացնել կառավարությունից սպասվող այն քայլերը, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն գործարար միջավայրի համար: ՀԱԳՄ-ի նախագահ Արսեն Ղազարյանը միության անունից շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի… Կարդալ ավելին »

Վարչապետը Սպորտի և երիտասարդության, Բնապահպանության, Առողջապահության, Մշակույթի և Էկոնոմիկայի նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ սպորտի և երիտասարդության, ՀՀ բնապահպանության, ՀՀ առողջապահության, ՀՀ մշակույթի և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ սպորտի և երիտասարդության նախկին նախարար Գաբրիել Ղազարյանին կատարած աշխատանքի համար և նշել, որ նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանն ու պարոն Ղազարյանն աշխատելու են միասին և նրանցից ակնկալիքները մեծ են:… Կարդալ ավելին »

«Նրանք այդ հեղինակությունը չունեն». Իգիթյանը՝ Ատոմ Էգոյանի, Արսինե Խանջյանի, Սերժ Թանկյանի մասին. Առավոտ

«Զուռնեն հեռվից լավ է լսվում»,- այսպես արձագանքեց սփյուռքահայ մտավորականների՝ «Արդարությունը Հայաստանում» խորագրով հայտարարությանը ճարտարապետ Լեւոն Իգիթյանը: Հիշեցնենք, որ ըստ հայտարարության, սփյուռքահայ մտավորականները գրել են. «Նկատի ունենալով 2016 գարնանը եւ ամռանը տեղի ունեցած ցնցումները եւ բողոքի ակցիաները, որոնք հանգեցրեցին մարդու եւ քաղաքացիական իրավունքների կոպիտ խախտումների, ստորագրահավաքի նախաձեռնողներն ասում են՝ ո՛չ, համակարգված կոռուպցիային, մոնոպոլիաներին, դատական անհավասարությանը, ոստիկանության դաժանությանը,… Կարդալ ավելին »

Մահացել է Իսրայելի նախկին նախագահը

«Մահը հաստատվել է «Շիբա» բուժկենտոնում, որտեղ նա պառկած է եղել վերջին 13 օրերին»,- հայտնել է «Իններորդ ալիքը» Երկու շաբաթ առաջ Շիմոն Պերեսը կաթված էր տարել, որից հետո բժիշկները նրան դեղորայքային կոմայի մեջ են գցել ու միացրել թոքերի արհեստական օդափոխանակության սարքի: Բժիշկները սկզբում նրա վիճակի լավացում էին նկատում ու նույնիսկ փորձում էին նրան գիտակցության վերադարձնել: Բայցեւայնպես… Կարդալ ավելին »

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում խոսակցություններ կան, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի պաշտպանության նախկին նախարար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Վաղարշակ Հարությունյանը, որի թեկնածության մասին վաղուցվանից էր խոսվում։ Սրան համաձայն է ռուսական կողմը, քանի որ Հարությունյանը պրոռուսական կողմնորոշում ունի։ Օրինակ՝ ՀՕՊ համաձայնագրի առթիվ նա հայտարարել էր, որ պետք է շնորհակալ լինենք ռուսներից։ Սակայն երկրորդ թեկնածու… Կարդալ ավելին »

Կառավարությունում այժմ զբաղված են նախարարությունների ենթակայության ներքո գործող պետական ԾԻԳ-երի, ՓԲԸ-ների կրճատումներով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունում այժմ զբաղված Են նախարարությունների, տարբեր վարչությունների ենթակայության ներքո գործող պետական կառույցների, ԾԻԳ-երի, ՓԲԸ-ների կրճատումներով, միավորում-անջատումներով։ Սա պետական աշխատողների սրտով չէ՝ նրանք հայտնվում են ռեալ վտանգի առաջ։ Ջրային պետական կոմիտեում, օրինակ, գոհ չեն, որ գյուղատնտեսության նախարարության կազմից անցել են էներգետիկայի նախարարության կազմ։ Իշխանության կուլիսներում քննարկվում է նաև պետգույքի վարչությունը և կադաստրի… Կարդալ ավելին »

Իրավապահները աղավաղել են Վարդևան Գրիգորյանի որդու մահվան հանգամանքները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»–ին հայտնի դարձած փաստերը վկայում են, որ Հայաստանի իրավապահները աղավաղված են ներկայացրել Գյումրիի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի որդու՝ 26-ամյա Արշակ Գրիգորյանի մահվան հանգամանքները։ Բանն այն է, որ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես տեղեկացրել էր, թե երիտասարդի դին գտել են Գրիգորյանների տան նկուղում, այնինչ՝ նրան գտել են ավտոտնակում։ Եվ քննչական կոմիտեում չէին կարող… Կարդալ ավելին »