Ամենօրյա արխիվներ: 27.09.2016

ՊԵԿ. ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՇՈՒՐՋ 300 ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍ

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերի հայտնաբերման ուղղությամբ պետական եկամուտների կոմիտեի վերահսկողության արդյունքում կանխվել է ապօրինի ներկրման հերթական փորձը: Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի սրահում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված «LG» ապրանքանիշի շուրջ 250 բջջային հեռախոս: Մաքսանենգ ապրանքի հայտնաբերումից անմիջապես հետո մեքենայի վարորդը խոստովանել է, որ ավտոմեքենայի… Կարդալ ավելին »

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ ԵՆ ԱՎԵԼԱՑՎԵԼ

2016թ. հունիսից ուժի մեջ են մտել հանրային վտանգ ներկայացնող առանձին առարկաների մաքսանենգությանն առնչվող օրենսդրական մի քանի փոփոխություններ: Մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքում ավելացվել են 4 առանձին հոդվածներ, որոնցից 3-ով պատասխանատվություն է նախատեսվում մաքսանենգությունների առանձին տեսակների համար. կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների մաքսանենգության (215.1), ՀՀ-ից արտահանված մշակութային արժեքները սահմանված ժամկետում չվերադարձնելու (215.2), ինչպես նաև` թմրամիջոցների,… Կարդալ ավելին »

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.5 տոկոսային կետով՝ 6.75 տոկոս

2016 թ. սեպտեմբերի 27-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.75%: 2016 թ. օգոստոսին արձանագրվել է 0.5% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.1% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով -1.9%: ԿԲ գնահատումների համաձայն գնանկումային ցածր մակարդակը կպահպանվի նաև սեպտեմբերին, որից հետո մինչև տարեվերջ այն… Կարդալ ավելին »

Դատախազի որոշմամբ Ա. Վարդանյանի և Լ.Ասլանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է

2016թ. հուլիսի 20-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մ.Խորենացի և Քրիստափոր փողոցների խաչմերուկում մի խումբ անձանց կողմից հասարակական անվտանգությունը վտանգելով, բռնություններով, ջարդերով, գույք ոչնչացնելով ու վնասելով արտահայտված զանգվածային անկարգություններին մասնակցելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի… Կարդալ ավելին »

Վ. Մարտիրոսյան. «Բոլոր տաքսի ծառայությունները պետք է աշխատեն հավասար դաշտում»

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ լիցենզիաների տրամադրման գործընթացը պարզեցնելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի ամփոփիչ նիստը։ Նիստի աշխատանքներին մասնակցում էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը, նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, աշխատանքային խմբի անդամները, նախարարության համապատասխան վարչությունների մասնագետներ, շահագրգիռ կառույցների  ներկայացուցիչներ։ Քննարկմանը հրավիրված  էին նաև … Կարդալ ավելին »

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարն այցելեց Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարական տեղամասեր

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 27-ին այցելեց «Հյուսիս — հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2-ի Աշտարակ — Թալին, Տրանշ 3-ի Թալին — Լանջիկ (18,7 կմ) և Լանջիկ-Գյումրի (27,5 կմ) ճանապարհահատվածներ, որտեղ լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում։ Ճանապարհի Աշտարակ — Թալին հատվածում «Հյուսիս — հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի… Կարդալ ավելին »

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Հայ երգի օր» համերգային ծրագրի մասնակիցներին

Սեպտեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց նախօրեին «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած «Հայ երգի օր» համերգային ծրագրի մասնակիցներին: Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց նրանց հրաշալի կատարումների համար և մասնավորապես նշեց. «Կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ համերգը կայացավ Կոմիտասի ծննդյան օրը: Դա մեր հարգանքի և… Կարդալ ավելին »

«Հայաստա՛ն, հավերժական իմ սե՛ր» Լուսանկարների ցուցահանդես ՌԴ Աստրախան և Վոլգոգրադ քաղաքներում

ՀՀ Սփյուռքի նախարարության և «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության ջանքերով սեպտեմբերի 24-28-ը ՌԴ Աստրախան և Վոլգոգրադ քաղաքներում կազմա­կերպ­վել է լուսանկարների ցուցահանդես՝ «Հայաստա՛ն, հավերժական իմ սե՛ր» վերտա­ռու­թյամբ՝ նվիրված ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյա հոբելյաններին: Ցուցահանդեսը, որ բաղկացած է  6 թեմատիկ բաժիններից, տեղեկատ­վու­թյուն է տրամադրում Հայաստանի Հանրա­պե­տու­թյան ձեռքբերումների մասին ինչպես ար­տաքին քաղաքականության, այնպես էլ տնտեսու­թյան, գիտության, մշակույթի, ճարտարա­պետության,… Կարդալ ավելին »