Ամենօրյա արխիվներ: 26.09.2016

Իրան է ժամանել իտալական ռազմանավ

Սեպտեմբերի 24-ին,  Իրանի հարավային նավահանգստային քաղաք Բանդար Աբաս է  ժամանել Իտալիայի զինված ուժերի «Եվրո» ռազմանավը: Իտալական ռազմանավի այցը եղել է երկու երկրների միջև  քաղաքական , ռազմական համագործակցության շրջանակներում: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը: Իրանի ռազմածովային ուժերի առաջին տարածաշրջանի հրամանատար, ծովակալ Հոսեյն Ազադի խոսքերով՝ նմանատիպ այցերի նպատակը  երկու կամ ավելի երկների համատեղ զորավարժություններ կազմակերպելն է:… Կարդալ ավելին »

Սու-24 ինքնաթիռի բազային տարբերակը այլևս չի շահագործվի

Սեպտեմբերի մեկից դադարեցվել է Սու-24 ինքնաթիռների բազային տարբերակի շահագործումը: 2016-ի օգոստոսի 31-ին Ղրիմի Սակի ռազմական օդանավակայանում տեղակայված Սևծովյան նավատորմի ավիացիայի Սու-24 ինքնաթիռը իր վերջին թռիչքն է կատարել: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» բլոգը։ Օդ բարձրացած վերջին Սու-24-ը արտադրվել է 1981-ին: Նույն տիպի ինքնաթիռներ սերիական արտադրության են անցել 1972-1983-ը և գործել են միայն ԽՍՀՄ ռազմաօդային… Կարդալ ավելին »

Առաջիկա ամիսներին Իրանը 3 տեսակի նոր հրթիռ է արտադրելու

Մինչ իրանական օրացույցով տարեվերջ (2017թ. մարտի 21) Իրանը սկսելու է «Ղադիր», «Սաջիլ», «Խորամշահր» հրթիռների արտադրությունը: Այս մասին սեպտեմբերի 25-ին ԻԻՀ մեջլիսի նստաշրջանի ժամանակ հայտնել է Իրանի  պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանը:Փոխանցում է իրանական Press TV լրատվական գործակալությունը: Դեհղանի խոսքերով Իրանն արդեն սկսել է մեկ այլ հրթիռի` «Զոլֆաղարի» արտադրությունը, որն ունի գործողության 750կմ շառավիղ: Հիշեցնենք, որ … Կարդալ ավելին »

Մեկնարկել են ամենամյա հավաք-պարապմունքները

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարաների պաշտոնատար անձանց ամենամյա հավաք-պարապմունքները: Ողջունելով հավաք-պարապմունքների մասնակիցներին` պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ նմանաբնույթ հավաքները հնարավորություն են ընձեռում բազմապատկել ունեցած հաջողությունները և նվազեցնել առկա թերացումները: Այնուհետև Սեյրան Օհանյանը հանդես է եկել «Տարածաշրջանային իրավիճակը ապրիլյան պատերազմից հետո: Արդյունքներն ու քաղված դասերը» թեմայով… Կարդալ ավելին »

Աշխատանքային այց ԶՈՒ ստորաբաժանումներ

Սեպտեմբերի 25-ին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զինված ուժերի ստորաբաժանումներում։ Սեյրան Օհանյանն այցելել է մարտական հենակետեր, ծանոթացել է դիրքապահ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ստուգել է մարտական հերթապահության և զինծառայության կազմակերպման ընթացքը: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներից մեկում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է ընթացող լայնածավալ շինարարական աշխատանքներին։ Պատասխանատու կառույցների և… Կարդալ ավելին »

ՀՀ ՊՆ Մամուլի հաղորդագրություն

Սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: Դավիթ Տոնոյանը դեսպանին տեղեկացրել է, որ սեպտեմբերի 25-ին հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Սևակ Հովհաննեսի Խաչատրյանը: ՀՀ… Կարդալ ավելին »

ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը կմեկնի Մինսկ

ՀՀ Զինված ուժերի Ռադիացիոն, քիմիական կենսաբանական պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ Վարդան Նշանյանի գլխավորած աշխատանքային խումբը սեպտեմբերի 26-28-ը Մինսկում կմասնակցի Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության ոլորտի համագործակցության հարցերի քննարկմանը:

Ինչպես է 25-ամյա անկախ Հայաստանը լուծում սոցիալական խնդիրները

Անկախ Հայաստանի Հանրապետության 25 տարիները դժվար, հետաքրքիր եւ առանձնահատուկ էին նաեւ մեր երկրի սոցիալական պատկերի համար: Սոցիալական խնդիրների բեռի տակ կքած Հայաստանն ի՞նչ ուներ, ի՞նչ փոխվեց եւ ո՞ւր է գնում. հարցերի պատասխաններն «Իրավունքը» ստացավ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ:   ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ 25 ՏԱՐԻ ԱՌԱՋ – Նախեւառաջ շնորհավորում եմ… Կարդալ ավելին »

ՀՀ բնապահպանության նախարարության էկոզբոսաշրջության զարգացման և աջակցության կենտրոնը մասնակցել «Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնին»

Փառատոնի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները տաղավարով ներկայացրել են Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքներում առկա էկոտուրիստական ենթակառուցվածքները: ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանը, ողջունելով փառատոնի մասնակիցներին և հյուրերին, բարձր է գնահատել ցուցաբերվող ուշադրությունը գյուղական համայնքների զարգացման և էկոլոգիապես մաքուր արտադրանքի նկատմամբ, մասնավորապես նշելով. «ՀՀ բնապահպանության նախարարությունը մեր երկրի բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ընթացքում… Կարդալ ավելին »

«Գութան» ազգագրական երգի-պարի փառատոն. կներկայացվի Հայաստանի տարբեր շրջանների երգն ու պարը

ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, «Մրրո հայ ազգային երգարվեստի կենտրոն» հասարակական կազմակերպությունը` ս. թ. սեպտեմբերի 28-ին, ժամը 19:00-ին, Գաֆէսճեան քանդակների պարտեզում կանցկացնի «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը: Նշենք, որ փառատոնն իրականացվում է 2014 թվականից: Այս տարի փառատոնին կմասնակցեն «Մարաթուկ», «Ակունք», «Կարին», «Սասնա ծռեր», «Վերադարձ», «Մենք ենք մեր սարերը», «Մշո հավքեր», «Վան», «Տարոնցիներ», «Ծովակ», «Ոստան»,… Կարդալ ավելին »