Ամենօրյա արխիվներ: 24.09.2016

Սյունիքի մարզում ականազերծվել է մոտ 10․000քմ․ ականապատ տարածք

ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակն այս տարվա ընթացքում ձեռքով ականազերծման մեթոդով Սյունիքի մարզում ականազերծել է մոտ 10․000քմ ականապատ տարածք։ Կատարված աշխատանքների որակի վերահսկողությունն իրականացրել են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերացիոն բաժնի աշխատակիցները։ Զուգահեռաբար, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է վտանգավոր տարածքների նշագրման աշխատանքները։ Այդ աշխատանքների արդյունքում,… Կարդալ ավելին »

Մեկնարկել է «Եվրոպական ժառան­գության օրեր» ծրագիրը

2016 թվականին սեպտեմբերի 24-25-ին, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում «Եվրոպական ժառան­գության օրեր» ծրագիրը կանցկացվի «Ժառանգությունը և համայնքները» խորագրի ներքո: Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրն անցկացվում է յուրաքանչյուր տարի՝ Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած եվրոպական 50 երկրում: Ծրագ­իրը կյանքի է կոչվել 1984 թվականին, Ֆրանսիայում՝ «Պատմա­կան հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո: «Եվրոպական ժառանգու­թյան օրեր» ծրա­գիրը Եվրոպայի խորհուրդը… Կարդալ ավելին »

Տեղի է ունեցել Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը:   Նիստի օրակարգի հաստատումից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը ներկայացրել է զբաղվածության կարգավորման 2017 թվականի պետական ծրագրի նախագիծը: Ամենամյա ծրագրի նպատակը բնակչության կայուն և… Կարդալ ավելին »

Վարչապետն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Վարչապետը կարևորել է նման ձևաչափով հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս քննարկել հանրությանը հուզող խնդիրները, մեր երկրի զարգացման հեռանկարները, հնարավոր մարտահրավերները և լուծման ուղիները: Վազգեն Մանուկյանը Հանրային խորհրդի անունից շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:… Կարդալ ավելին »