Daily Archives: 23.09.2016

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի պաշտոնական հանդիպումները Պեկինում

By | 23.09.2016

Շարունակվում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աշխատանքային այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Սեպտեմբերի 22-ին Պեկինում Հերմինե Նաղդալյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Չինաստանի խորհրդարանի` Համաչինական ազգային ժողովրդական կոնգրեսի նախագահի տեղակալ, Կանանց համաչինական ֆեդերացիայի նախագահ Շեն Յուեյուի եւ Չինաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի տեղակալ Վան Իֆուի հետ: Սեփական հարկի տակ ողջունելով հայ գործընկերոջը` ՉԺՀ խորհրդարանի փոխնախագահը զրույցն… Read More »

Հատուկ կարիքներով շուրջ 300 երեխա այցելել է Կենդանաբանական այգի

By | 23.09.2016

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախաձեռնությամբ մայրաքաղաքում բնակվող հատուկ կարիքներով շուրջ 300 երեխա ծնողների ուղեկցությամբ այցելել է Երևանի կենդանաբանական այգի: Շրջելով վերակառուցված այգում՝ երեխաները փորձել են նաև ինքնուրույն կերակրել կենդանիներին: «Եռօրյա ծրագրի նպատակն էր սեր և հետաքրքրություն սերմանել երեխաների շրջանում բնության հանդեպ: Մեր կողմից նմանօրինակ նախաձեռնությունները կլինեն շարունակական», — նշել… Read More »

Տարոն Մարգարյան. «Երևանի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն ավելի համեստ ձևաչափով»

By | 23.09.2016

Մայրաքաղաքի օրվան նվիրված միջոցառումների հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտ անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Միջոցառումների անցկացման հետ կապված՝ քաղաքապետն աշխատանքային խմբի ուշադրությունը հրավիրել է մասնավորապես այն հանգամանքի վրա, որ դրանք այս տարի պետք է կազմակերպվեն ավելի համեստ ձևաչափով: «Տեղյակ եք, որ դեռ այս տարվա մայիսին վերանայեցինք Երևան քաղաքի 2016թ. հաստատված բյուջեի… Read More »

Վարչապետն ընդունել է չինական «AVIC International» միջազգային կորպորացիայի պատվիրակությանը

By | 23.09.2016

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է չինական «AVIC International» միջազգային կորպորացիայի նախագահ Լիու Ջունի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է փոխշահավետ համագործակցության: Շնորհավորելով Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Լիու Ջունը նշել է, որ «AVIC International»-ը հետաքրքրված է Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում և ներկայացրել… Read More »

Օրվա Աստղագուշակ

By | 23.09.2016

Խոյ- Այսօր կկայացնեք մի շարք կարևոր որոշումներ: Հստակ գիտակցում եք, թե ինչպես է պետք գործել, իսկ ձեզ շեղելը գրեթե անհնար է: Հեշտությամբ լեզու կգտնեք այն մարդկանց հետ, ում հետ նախկինում տարաձայնություններ եք ունեցել: Հարաբերություններում նշանակալի դրական փոփոխություններ չեն սպասվում, սակայն վեճեր և կոնֆլիկտներ ևս չեն ծագի: Հրաշալի օր է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու համար, սիրային… Read More »

Հովիկ Աբրահամյանի հորդորներին հետևած մարզպետները փոշմանել են. «Ժողովուրդ»

By | 23.09.2016

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր ՀՀ կառավարությունում մարզպետների մասնակցությամբ պետք է տեղի ունենա եկող` 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: Նման քննարկումները սովորաբար փակ ռեժիմով են տեղի ունենում, եւ դրանց մասին հանրությունը տեղեկանում է միայն հաղորդագրություններից: Սակայն մարզպետներից շատերն այս քննարկմանն առանձնապես ոգեւորված չեն մասնակցելու: Բանն այն է, որ մարզպետներից մի քանիսը, ականջալուր… Read More »

7-ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկած վարորդը բնակարան է գնել ծնողների համար. «Իրավունք»

By | 23.09.2016

«Իրավունք» թերթը գրում է. «Հրազդանում հուլիսի 4-ին ծնողների աչքի առաջ 7-ամյա տղային մահացու վրաերթի ենթարկած վարորդ Վանիկ Սարգսյանը, ում սեպտեմբերի 5-ին վիճաբանության ժամանակ դանակահարել էր վրաերթի ենթարկված երեխայի հայրը՝ Գագիկ Խամփերյանը, նախօրեին դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց վերջինիս փաստաբան Վահե Դանիելյանը՝ ներկայացնելով դեպքի մասին որոշ ուշագրավ մանրամասներ. -Պաշտպանյալիս վիճակն արդեն նորմալ… Read More »

«Իրատես»․ Առողջապահության նոր նախարար է նշանակվելու «Ինգո Արմենիայի» սեփականատերը

By | 23.09.2016

«Իրատես» թերթը գրում է, որ ՀՀ նոր կառավարությունում առողջապահության նախարարի պաշտոնը ստանձնելու է Լեւոն Ալթունյանը։ «Ասում են, թե առողջապահության նախարարի պորտֆելը պատրաստվում է ստանձնելու «Ինգո Արմենիա Ինշուրանս» ընկերության եւ Վարդանանց բժշկական կենտրոնի սեփականատեր Լեւոն Ալթունյանը: Հնարավոր է եւ այս տեղեկությունը հաստատվի, քանի որ բժշկական շրջանակներում նշում են նրա մտերիմ կապը գործող վարչապետի հետ: Հետաքրքրական է,… Read More »

«ՀԺ»․ ԵՏՄ-ի հետ կապերով զբաղվող Կարայանը կնշանակվի Արծվիկ Մինասյանի փոխարեն

By | 23.09.2016

«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, Էկոնոմիկայի դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանի փոխարեն առաջիկայում նախարար կնշանակվի միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների առաջին ու առայժմ միակ փոխնախարար Սուրեն Կարայանը: «Կարեն Կարապետյանի կառավարությունում «Դաշնակցություն» կուսակցությանը կտան բնապահպանության նախարարությունը, ըստ այդմ էլ Արծվիկ Մինասյանը կնշանակվի բնապահպանության նախարար: Իսկ Էկոնոմիկայի նախարարությունը, ինչպես երեկ որոշվել է կառավարության նիստում, շուտով կվերանվանվի Ներդրումների եւ ձեռնարկատիրության… Read More »

«ՀԺ»․ Նորանշանակ ֆիննախարարն ու կառավարությունը կրճատում են 2017-ի բյուջեն

By | 23.09.2016

«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, այս օրերին կառավարությունը քրտնաջան աշխատում է 2017թ. բյուջեի նախագծում եկամուտների նախատեսված չափը կրճատելու ուղղությամբ: Նշվում է, որ մինչեւ վարչապետի ու կառավարության փոփոխությունը բյուջեի նախագիծը գրեթե պատրաստ է եղել: «Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, սակայն, չի համաձայնել նախատեսված եկամուտների ու ծախսերի չափի հետ: ՊԵԿ -ից ստացած մեր տեղեկությունների համաձայն՝ իրենք կառավարությանը զգուշացրել են,… Read More »