Ամենօրյա արխիվներ: 21.09.2016

Լևոն Տեր- Պետրոսյանը նույնպես մասնակցել է Անկախության միջոցառմանը (տեսանյութ)

ԱԿ-ը  առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ յուրայինների  հետ  տոնեց Անկախության 25-ամյակը: «Ցավոք սրտի, մեր Անկախության ամրապնդման դերն ընկնելու է այն քաղաքական ուժի ուսերին, որը այդ անկախությունը նվաճել է, ամրապնդել  եւ պահպանել է»,- հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ չունեցավ, չցանկացավ նաեւ պատասխանել հարցերին։ Արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանը Հայաստանի Անկախությունը վերերկրային է համարում,… Կարդալ ավելին »

Արայիկ Խանդոյանի նոր հայտարարությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Թանկագին Հայ Ժողովուրդ Անկախության նվիրական տոնը մենք նվաճել ենք հերոսական պայքարով: Մեր ազգի բազմաթիվ զավակներ իրենց կյանքը դրեցին զոհասեղանին՝ պահպանելու Անկախությունը. փառք և պատիվ նրանց: Անկախության 25-ամյակը մենք նշում ենք Հայաստանում ժողովրդաիշխանության բացակայության պայմաններում: Սակայն մենք մեր ամբողջ պատմության ընթացքում ապացուցել ենք, որ մեր հավաքական ուժը երբևէ հնարավոր չէ ընկճել կամ կոտրել: Ինչպես 88-ին… Կարդալ ավելին »

Շնորհավորական ուղերձներ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ

Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից: Ինչպես հայտնել են նախագահական  նստավայրից, տոնի առթիվ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ Սերժ Ազատի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ձեր… Կարդալ ավելին »

Օրվա Աստղագուշակ

Խոյ- Այսօր ոմանք կարող են ձեզ քննադատել ավելորդ դանդաղկոտության մեջ, սակայն դուք լավ գիտեք, որ ամեն ինչ անում եք հենց’ այնպես, ինչպես պետք է: Իրոք, իրադարձությունների զարգացումը ցույց կտա, որ շտապելու որևէ հարկ չկար էլ: Իսկ դուք էլ, շնորհիվ բոլոր գործերի հանդեպ ձեր ուշադիր և պատասխանատու վերաբերմունքի, չեք թույլ տալիս այն սխալները, որ անում են… Կարդալ ավելին »

Գեներալ Հայկազ Բաղմանյանը բիզնես է խլել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը 2007 թվականի ամռանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի հետ համաձայնության է գալիս, որպեսզի իրեն պատկանող գործարանի տարածքում համատեղ գազալցակայան կառուցեն: Թաթուլ Բաղդասարյանը Armtimes.com-ին պատմեց, որ Հայկազ Բաղմանյանը սկզբում իր օգնականի միջոցով է պայմանավորվել, իսկ երբ տարածքն արդեն… Կարդալ ավելին »

Յոլյանն անգործ չի մնա. նա կդառնա Վերահսկիչ պալատի նախագահ. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով երեկ աշխատանքից ազատված էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը վերադառնալու է հին աշխատավայր՝ Վերահսկիչ պալատ, սակայն արդեն ավելի բարձր պաշտոնի: Մեզ հասած տեղեկություններով առաջիկայում հենց Յոլյանը կղեկավարի Վերահսկիչ պալատը, որի նախագահին, ըստ նոր Սահմանադրության, ընտրելու է Ազգային ժողովը: Իսկ Վերահսկիչ պալատն այդուհետ կոչվելու է Հաշվեքննիչ պալատ»:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կարեն Կարապետյանը կադրային նշանակումներ անելիս առաջնորդվում է մի շարք չափանիշներով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվանից ՀՀ նախագահի հրամանագրերով սկսվեց վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետի ձևավորումը։ Ըստ նրան ճանաչողների, վարչապետը կադրային նշանակումներ անելիս առաջնորդվում է մի շարք չափանիշներով։ Նախ կարևորում է տեխնիկական կրթությունը, վարչարարական հմտությունները, լեզուների, մասնավորապես ռուսերենի գերազանց իմացությունը (ռուսերեն չիմանալը մեծ մինուս է համարում) և գերադասում է, որ չինովնիկը որևէ կուսակցության չպատկանի, ինչը, նրա դիտարկմամբ,… Կարդալ ավելին »