Ամենօրյա արխիվներ: 14.09.2016

Օրվա Աստղագուշակ

ԽՈՅ- Օրվա առաջին կեսը պահանջում է ուշադրություն և կենտրոնացվածություն: Կարևոր ինֆորմացիա այսօր կարող եք ստանալ ամենաանսպասելի աղբյուրներից: Այն բաց թողնել չի կարելի, այլ ճիշտ վերլուծություններ է պետք անել: Աստիճանաբար մեծանում է անբարենպաստ միտումների ազդեցությունը, և օրվա երկրորդ կեսն ավելի դժվար է դառնում, քան առաջինը: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ: ՑՈՒԼ- Օրը հեշտ չի սկսվում: Հնարավոր են խնդիրներ… Կարդալ ավելին »

Շմայսը և Սեյրանը մտադիր են օգնել տնտեսություն ղեկավարելու հարցում.«ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակմանը՝ հանրապետական պատգամավոր Սեյրան Սարոյանն ասել է, թե հազիվ իրենց ձեռքը «մի նորմալ մարդ է ընկել», ու իրենք բոլորը պիտի օգնեն նրան: «ՉԻ» – Եթե մենք ճիշտ ենք հասկացել՝ Սեյրանը (հավանաբար գեներալ Մանվելի, Շմայսի ու մյուսների հետ) մտադիր է օգնել տնտեսագիտության դոկտոր Կարեն Կարապետյանին… Կարդալ ավելին »

Դաշնակցական Լոքյանն հավանաբար չի շարունակի աշխատանքը նոր կառավարությունում. «Հժ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության կազմում մի շարք փոփոխություններ նախատեսելով՝ մտադրություն ունի ինչ-որ կերպ անդրադառնալ նաև վերջերս նշանակված դաշնակցական նախարարներին։ ՀՀԿ-ականներն ամեն քայլափոխի շեշտում են, որ Կարապետյանին կադրային ու այլ փոփոխություններ կատարելու մեծ ազատություն է տրվել։ Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ այդ առումով Կարեն Կարապետյանը չի ցանկանում իր կառավարությունում տեսնել… Կարդալ ավելին »

Սեյրան Օհանյանը կփոխարինի Նիկոլայ Բորդյուժային ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում. Интерфакс

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այս մասին Интерфакс գործակալությանը սեպտեմբերի 11-ին հայտնել է կառավարության աղբյուրը: «Առաջիկայում Օհանյանը կազատվի պաշտպանության նախարարի պաշտոնից: Նա կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը», – ասել է գործակալության զրուցակիցը: ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ավելի վաղ հայտարարել էր, որ… Կարդալ ավելին »

Համաներում հնարավոր է լինի մինչև տարեվերջ, բայց ոչ այս ամիս.«Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Տևական ժամանակ խոսվում էր, որ անկախության 25–ամյակին Սերժ Սարգսյանը համաներում է հայտարարելու, սակայն «Առաջին լրատվական»–ի իշխանությանը մոտ կանգնած իրազեկ պաշտոնյաների տեղեկություններով անկախության 25-ամյակին համաներում չի լինելու։ Այս պահի դրությամբ համաներման վերաբերյալ որևէ փաստաթուղթ Ազգային ժողով չի ներկայացվել։ Համաներում հնարավոր է լինի մինչև տարեվերջ, բայց ոչ այս ամիս»:      Մանրամասները` թերթի համարում:

Անվճար գազ Վանաձորում, քարոզարշավի «շրջանակներում». «Հրապարակ»

«Վանաձորում թեժ նախընտրական իրավիճակ է, ՀՀ Լոռու մարզի «Վանաձոր» նոտարական գրասենյակի նոտար, ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանին աջակցելու գործին են լծվել Վանաձորի գրեթե բոլոր հեղինակավոր դեմքերը, այդ թվում՝ գործարար «Սեզամ-գազ» ՍՊԸ տնօրեն Արմեն Մխոյանը (Սեզամի Արմենը)։ Տեղեկություններ կան, որ Սեզամի Արմենն այս օրերին քաղաքի իր գազալցակայաններում աննախադեպ նախընտրական ակցիաներ է հայտարարել։ Նրան պատկանող լցակայաններում գազը վաճառվում… Կարդալ ավելին »

Գևորգ Կոստանյանի հրաժարականի դրդապատճառը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը և ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը համակուրսեցիներ են: Երեկ «Ժողովուրդ»-ը Սահակյանից փորձեց պարզել, թե ինչու Գևորգ Կոստանյանը իրեն նշանակած մարմնին՝ Ազգային ժողովին, հրաժարականի դիմում չներկայացրեց, չնայած այդ պահանջը հստակ ամրագրված է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում: Իրավիճակը Սահակյանը հետևյալ… Կարդալ ավելին »

Ինչու են բախվել Արթիկի քաղաքապետի թեկնածուները. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ տեղեկություն ստացանք, որ բախվել են Արթիկի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու, անկուսակցական Մուշեղ Պետոյանի և Արտակ Հակոբյանի թիմակիցները։ Նշենք, որ Հակոբյանն էլ է ցանկացել թեկնածություն առաջադրել, բայց ՀՀԿ-ից արգելել են, և նա սկսել է պաշտպանել Մխիթար Վարագյանին։ Վերջերս գրել էինք նաև, որ Շիրակի մարզի հարկայինի պետի տեղակալ Նահապետյանը, որը Պետոյանի զարմիկն է, փորձում… Կարդալ ավելին »

Ինչո՞ւ Սարի թաղում լրագրողների վրա հարձակված հայտնի դեմքերը չեն պատժվում. «Ժողովուրդ»

«ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանից երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչպես է ստացվում, որ Սարի թաղում հուլիսի 29 լույս 30-ի գիշերը լրագրողների վրա տեղի ունեցած հարձակման կատարողները չնայած հայտնի են, բայց նրանցից ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվում: Մասնավորապես, խոսքը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի, թիկնազորի անդամ Գագիկ Զոհրաբյանի (մականունը Նասկի) քրեական… Կարդալ ավելին »