Ամենօրյա արխիվներ: 13.09.2016

Համաձայնագիր՝ ուղղված Օրենսդրության կատարելագործման և իրավական հետազոտությունների կենտրոնի ստեղծմանը

ՀՀ արդարադատության նախարարության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) միջև այսօր ստորագրվել է համաձայնագիր՝ Օրենսդրության կատարելագործման և իրավական հետազոտությունների կենտրոնի ստեղծմանն  աջակցելու նպատակով: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) երևանյան գրասենյակի առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը: Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն… Կարդալ ավելին »

Բելգիայում ՀՀ դեսպանին է հանձնվել Բրյուսել-Երևան ուղիղ թռիչքների մեկնարկի նամակը

Սեպտեմբերի 13-ին Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպում ունեցավ Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, արտաքին առևտրի և զարգացման համագործակցության դաշնային պետական ծառայության բազմակողմ և գլոբալիզացիայի հարցերով գլխավոր տնօրեն Ժան-Արտուր Ռեժիբոյի հետ: Հանդիպմանը քննարկվեցին հայ բելգիական համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձան Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղիղ չվերթի բացմանը: Ժան-Արտուր Ռեժիբոն Թաթուլ Մարգարյանին հանձնեց Բելգիայի քաղաքացիական ավիացիայի իշխանությունների… Կարդալ ավելին »

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության հայտնաբերած խախտումների արդյունքում հաշվարկվել է 1.13 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 05-09.09.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 610.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել 1.0մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ. Կազմվել է վարչական տուգանքի 2 ակտ` 100.0հզ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 1.0 մլն․դրամ ընդհանուր… Կարդալ ավելին »

Կայացել է Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Սեպտեմբերի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է ՀԶՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Նիստում հոգաբարձուների խորհուրդը քննարկել և հաստատել է ՀԶՀ 2015 թվականի ծրագրային և այլ միջոցառումների ֆինանսական միջոցների ծախսման վերաբերյալ հաշվետվությունը,  հաստատել` 2016 թվականի բյուջեն, ՀԶՀ գործադիր տնօրենի թափուր պաշտոնը համալրելու նպատակով… Կարդալ ավելին »

Վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը

Սեպտեմբերի 12-ին, ինչպես և հայտարարվել էր, վերականգվել է Հայաստանին ռուսական գազի մատակարարումը։ Հիշեցնենք, որ այն դադարեցվել էր սեպտեմբերի 7-ից՝ Վրաստանի տարածքում «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով։

Հայ աշակերտները նվաճել են 6 մեդալ` մեգապոլիսների առարկայական օլիմպիադայում

Սեպտեմբերի 4-9-ը Մոսկվայում առաջին անգամ անցկացվել է Մեգապոլիսների օլիմպիադան` «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա» և «Քիմիա» առարկաների գծով։ Միջազգային առարկայական օլիմպիադային մասնակցել են 18 երկրների 22 քաղաքների 14-18 տարեկան աշակերտները, որոնց թվում էր նաև Երևանի թիմը։ Հայկական թիմը կազմված էր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի և Քվանտ վարժարանի 8 աշակերտներից` Բիլոր Կուրղինյանի և Դավիթ Մինասյանի ղեկավարությամբ: Օլիմպիադան… Կարդալ ավելին »

Հայաստանի առողջապահությունը` 25 տարեկան

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր անցկացվեց «Հայաստանի առողջապահությունը` 25 տարեկան» խորագրով տոնական միջոցառում: Առողջապահական համակարգի ներկայացուցիչներին իր ուղերձն էր հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված այս միջոցառման նպատակն էր երախտիքի խոսք ուղղել համակարգի նվիրյալներին, մարդկանց, ովքեր իրենց ամենօրյա մարդասիրական գործունեությամբ նպաստել են համակարգի ձևավորմանը: Միջոցառմանը… Կարդալ ավելին »

Օգոստոս ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացիներից ստացել է 872 դիմում

Օգոստոս ամսվա ընթացքում քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 872 դիմում, որից 754-ը գրավոր, 118-ը բանավոր: Գրավոր դիմումներից 154-ը ստացվել է նախարարություն այցելած քաղաքացիների կողմից: Գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմելսոցիալական աջակցության 96 (12%), պետականնպաստների 63 (8%), հումանիտար օգնության 51 (6%), ավանդների փոխհատուցման 46 (6%),հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 42 (5%) և կենսաթոշակի նշանակման և վերանայման 39… Կարդալ ավելին »

ՊԵԿ նախագահին կփոխարինի «Գազպրոմ-Արմենիա»-ի տնօրենը.«Հժ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. Իշխանություններին մոտ կանգնած շրջանակների փոխանցմամբ՝ առաջիկայում պաշտոնից կարող է ազատվել ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը և փոխարենը նշանակվել «Գազպրոմ-Արմենիա» ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանը: Թե որքանով սա իրականություն կդառնա, կերևա մի քանի օրից: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը: Թերթի տեղեկություններով, վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը նման առանցքային պաշտոններում սեփական կադրերը նշանակելու պայման է դրել… Կարդալ ավելին »

Օրվա Աստղագուշակ

ԽՈՅ — Շատ արդյունավետ օր է, հարմար է նոր նախագծերի սկիզբ դնելու համար: Խոյերին կուղեկցի հաջողությունը գործնականում: Հնարավորություն կունենաք շահավետ գործարքներ կնքելու և նոր համակիրներ ձեռք բերելու: Դուք հիանալի լեզու եք գտնում շրջապատի հետ և կարողանում եք շփվել նույնիսկ նրանց հետ, ում հետ ընդհանրապես համաձայն չեք: Հնարավոր են ռոմանտիկ հետաքրքրություններ, բացառված չէ նոր հարաբերությունների սկիզբը: ՑՈՒԼ- Լավ… Կարդալ ավելին »