Ամենօրյա արխիվներ: 10.09.2016

«Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է»

Ազատության հրապարակում մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության հրավիրած հանրահավաքը։ Կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը հանրահավաքի մեկնարկին հայտարարեց. — «Այս հանրահավաքով կուսակցությունն ազդարարում է իր պաշտոնական քարոզչության մեկնարկի մասին»։ ՔՊ-ի անդամ Լենա Նազարյանն էլ հայտարարեց, որ գալիք խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը որոշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանին առաջադրել Հայաստանի վարչապետի թեկնածու։ «Նիկոլ Փաշինյանին… Կարդալ ավելին »

Հայ մարզիկները պարգևատրվել են գերատեսչական մեդալներով

Սեպտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են 2016թ. օլիմպիական խաղերում հաղթանակներ կերտած և մրցանակային տեղեր զբաղեցրած Հայաստանի օլիմպիական հավաքականի մարզիկներն ու նրանց մարզիչները: Հանդիսավոր ընդունելության ընթացքում հայ մարզիկներին ու մարզիչներին հայտնելով իր երախտագիտությունը և մաղթելով նրանց նորանոր ձեռքբերումներ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատել է, որ հայ ժողովուրդն այսօր ոչ միայն առօրյայում կամ առաջնագծում, այլև… Կարդալ ավելին »

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած մի շարք կամավորական ջոկատների հրամանատարներին: Ողջունելով հյուրերին ՀՀ ՊՆ վարչական համալիրում` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ անգնահատելի է հայրենիքի պաշտպանության սուրբ գործին կամավոր զինվորագրված հայորդիների դերակատարությունը ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին, այնպես էլ ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում:… Կարդալ ավելին »

«Յուրաքանչյուր թիզ հողի համար մենք պայքարելու ենք»

Վերջին ժամանակահատվածում շփման գծում լարվածության միտումներ չկան: Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու փաստին, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև՝ ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիրից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է… Կարդալ ավելին »

ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ՆԱև ՎԱՆԻ ԲԵՐԴԸ

Հայաստանի պատմական մայրաքաղաք Վանի բերդը, որն այսօրվա Թուրքիայի տարածքում է գտնվում, ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում: Թուրքիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահ Օջալ Օղուզը մանրամասնել է, որ որոշումը կայացվել է դեռևս ապրիլին, սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ն այս մասին միայն հիմա է հայտարարել: Վանի բերդից բացի՝ Թուրքիայի ներկայացրած հայտի հիման վրա ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում են ընդգրկվել… Կարդալ ավելին »