Ամենօրյա արխիվներ: 08.09.2016

Դատարանի որոշմամբ Անդրիաս Ղուկասյանը դեռ կմնա կալանավորված

Այսօր սեպտեմբերի 8-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեժեց Անդրիաս Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Անդրիաս Ղուկասյանը դեռ կմնա անազատության մեջ, սա է դատարանի որոշումը , որը կայացվեց խորհրդակցական սենյակում։ Տեսանյութերը ̀ «Ա1+»-ի

Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում

Քիչ առաջ ավարտվեցին ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերը: Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում  հայտնեց, որ նիստերում «ներկայացվեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը ու երաշխավորվեց ՀՀԿ խորհդրին ներկայացնելու համար ու քննարկվեց և այն հավանության արժանացավ»։ Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է իր հրաժարականի որշոման մասին։  

Խորհրդային միությունից մնացած ավտոբուսային կանգառները…

ԽՍՀՄ տարիներին կառուցված կանգառներն հայտնվել են Բրիտանացի լուսանկարիչ Քրիստոֆեր Հերվիգի ուշադրության  կենտրոնում դեռ 2002 թվակնին, երբ նա Լոնդոնից  ուղևվորվել է դեպի Սանկտ Պետերբուրգ:      

Մասնագիտացված երկու մանկատներում բարձրացվել է խնամվողների տարիքային շեմը

ՀՀ կառավարության 08.09.2016թ. նիստում ընդունված որոշման համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գտնվող  հատուկ տիպի մանկատների կանոնադրություններում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն  «Գյումրու  «Երեխաների տուն»  և «Խարբերդի մասնագիտացված մանկատներում բարձրացվել է երեխաների տարիքային շեմը: «Գյումրու  «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ը, որը նախատեսված է 0-6 տարեկան երեխաների շուրջօրյա խնամքի  համար, իրականացնում է  125 երեխայի շուրջօրյա խնամք,… Կարդալ ավելին »

Հովիկ Աբրահամյանը պաշտոնից ազատել է կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ մոտ մեկ շաբաթ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Խաժակ Կարայանին ազատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ Վերջինս ֆիզիկոս Համլետ Կարայանի որդին է՝ ֆինանսների նախարարի նախկին տեղակալ, այժմ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանի եղբայրը։ Փորձեցինք Ս․ Կարայանից ճշտել, թե… Կարդալ ավելին »

Ցմահ դատապարտյալը «գաղտնի ինֆորմացիա ունի փոխանցելու» Սերժ Սարգսյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 1-ից՝ 7 օր, հացադուլի մեջ է ցմահ ազատազրկված Արմեն Տեր-Սահակյանը, որը նման պատժի արժանացավ Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք չտալու համար։ Նա արդեն 20 տարի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է եւ օգոստոսին դիմել է վաղաժամկետ ազատման համար՝ հուսալով, որ տույժեր չունի, 2 խրախուսանք ունի, մերժելու պատճառներ չկան, բայց վարչակազմը 1 տարով հետաձգել է… Կարդալ ավելին »

Համաներման նախագիծը գրեթե պատրաստ է. այն աննախադեպ ընդգրկուն է լինելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին ընդառաջ համաներում հայտարարելու նախագիծը գրեթե պատրաստ է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս համաներումը խոստանում է լինել աննախադեպ ընդգրկուն: Ամեն դեպքում փաստաթուղթը մշակող իրավաբանների խմբին հենց այդպիսի հանձնարարական է տրվել: Ենթադրվում է, որ համաներումը կտարածվի առնվազն մինչև հինգ տարվա ազատազրկման դատապարտվածների վրա: Բացի այդ՝ բացառված չէ, որ այն տարածվի նաև… Կարդալ ավելին »

Ինչո՞ւ է մարտական հերթապահության կանոնների խախտման արդյունքում մահացած զինծառայողը պարգևատրվել մեդալով. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ լրահոսում պաշտոնական հաղորդագրություն հայտնվեց, որոնք, մեղմ ասած, որոշ հարցեր են առաջացնում։ Առավոտյան դեռևս ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ ասված էր. «Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊԲ- հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մարտական հերթապահության կրման կանոնների խախտման արդյունքում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Արման… Կարդալ ավելին »

ինչո՞ւ կրկին «զոհաբերվեց» Հովիկ Աբրահամյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսպիսով՝ Սերժ Սարգսյանի կողմից օգոստոսի 1-ին հայտարարված «Ազգային համաձայնության» կառավարության ձեւավորմանն ուղղված քայլերի մեկնարկը տրված է: ՀՀ կառավարության այսօրվա նիստում, որը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, կվարի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, չի բացառվում հայտարարի իր հրաժարականի մասին, որից հետո ինքնաբերաբար հրաժարական կտան նաեւ բոլոր մյուս նախարարները: Նկատենք, որ սա Հովիկ Աբրահամյանի երկրորդ հրաժարականը կլինի… Կարդալ ավելին »