Ամենօրյա արխիվներ: 06.09.2016

Մանվել Գրիգորյանի ծննդավայրը, ազատվել է «մանվելիզմից»

Սեպտեմբերի 18-ին Էջմիածին քաղաքում սպասվում են քաղաքապետի ընտրություններ: Գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հիմնական մրցակիցն անկուսակցական Արթուր Թումանյանն է: Կարեն Գրիգորյանը պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին է և վայելում է իշխող վերնախավի աջակցությունը: Այդ փաստը, սակայն, թեկնածու Արթուր Թումանյանին չի անհանգստացնում: Նա կարծում է, որ Էջմիածնի թիվ մեկ խնդիրը «մանվելիզմից» ազատվելն է։ «Արշալույս համայնքը՝ Մանվել Գրիգորյանի ծննդավայրը,… Կարդալ ավելին »

Երևանի Արաբկիր 43-րդ փողոցն պաշտոնապես կկոչվի Հայրիկ Մուրադյանի անվամբ

Երևանի Արաբկիր 43-րդ փողոցն այսուհետ արդեն պաշտոնապես կկրի հայ երգի երախտավոր, հայ երգիչ-բանահավաք, ազգագրագետ Հայրիկ Մուրադյանի անունը: Միջոցառմանը մասնակցեցին  Հայրիկի ընտանիքը, ազգագրական մշակույթի նվիրյալներ, ազգագրական երգ ու պարի համույթներ: Կենսագրություն Հայրիկ Մուրադյանը ծնվել է Վանի նահանգի Շատախի շրջանի Ջնուկ գյուղում 1905 թվականի մայիսի 3-ին։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամ տարբեր հույսեր էր կապում մանկան հետ․ տատը մանկան օրորոցի բարձի տակ պարան էր դրել ասելով․ «թող շալկտար դառնա,… Կարդալ ավելին »

«Ես կապ չունեմ դրա հետ». Սուրիկ Խաչատրյանը՝ Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին. Առավոտ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վստահեցնում է՝ ինքն ու իր ընտանիքի անդամները կապ չունեն Գորիսում տեղի ունեցած վերջին ծեծկռտուքի հետ: «Ես ոչ մի կապ չունեմ դրա հետ, լավ, լավ, հետո կխոսենք, հիմա զբաղված եմ»,- Aravot.am-ին շատ կարճ պատասխանեց մարզպետը՝ անդրադառնալով իր անվան հետ կապվող Գորիսի ծեծկռտուքին ու անջատեց հեռախոսը: Մարզպետը հասցրեց նաեւ ասել, որ այդ ծեծկռտուքի… Կարդալ ավելին »

Ծնողները թույլ չեն տալիս եզդի երեխաները գան և մայրենի լեզուն սովորեն

Քանաքեռավանի դպրոցում կան 15-20 եզդի աշակերտ: Սակայն նրանց միայն մի մասն է հաճախում եզդերեն լեզվի դասերին : Եզդիերենի ուսուցիչ Մուրադ Վասոյանի հավաստմամբ պատճառն այն է, որ երեխաներին խոչընդոտում են հաճախել դասերի.«Դասի են հաճախում կեսը,խուսափում են դասերից: Կա մի անձնավորություն, որ խոչընդոտում է, չեն թողնում մայրենի լեզու սովորեն»,- ասում է ուսուցիչը: Շաբաթական 4 դասը ու այդ ընթացքում սովորածը… Կարդալ ավելին »

«Իրատես». Նաիրիտը կաշխատի՞

«Իրատես» թերթին հայտնի է դարձել, որ «Նաիրիտի» շուրջ ընթացող բանակցություններն արդյունավետ են եղել։ «Այսօր-վաղը Հայաստան կժամանեն միջազգային կազմակերպութան ներկայացուցիչները, ըստ ամենայնի, ձեռք բերելու «պատմական» համաձայնությունը։ Ի դեպ, մինչ այժմ եղած առաջարկների մեջ այս ընկերության ներկայացրած փաթեթն ամենագրավիչն Է լրջագույն բիզնես- ծրագիր ներդրումների ու զարգացման ռեալ հեռանկարներով։ Հիշենք, որ վերջերս «Նաիրիտի» նկատմամբ հետաքրքրություն էր դրսևորում նաև… Կարդալ ավելին »

Մեքենաների ռուսական շուկան կորցրել է հետաքրքրությունը. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. Ավտոմեքենաների ռուսական շուկան տարեսկզբին կորցրել է հետաքրքրությունը հայաստանյան ներմուծողների շրջանում։ Թերթը հիշեցնում է, որ ԵՏՄ երկրներից, այդ թվում` Ռուսաստանից բերվող տրանսպորտային միջոցների համար դադարեց գործել ԱԱՀ։ Թեև դա պետք է հանգեցներ շուկայից ներմուծվող ավտոմեքենաների ավելացմանը, սակայն դրանք ոչ միայն չեն ավելացել, այլև կտրուկ նվազել են։ «Համաձայն մաքսային ծառայության հրապարակած տվյալների` այս… Կարդալ ավելին »

Հայաստանում գործող «Առեքսիմբանկ- Գազպրոմբանկը» հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների ցուցակում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անցած շաբաթվա վերջին ԱՄՆ-ն ընդլայնեց պատժամիջոցների տակ հայտնված անձանց և ընկերությունների ցանկը։ Այդ ցանկում է հայտնվել նաև Հայաստանում գործող «Առեքսիմբանկ- Գազպրոմբանկը», որի միակ սեփականատերը «Գազպրոմ» ընկերությունն է: Սա Հայաստանում գործող 2-րդ բանկն Է, որը հայտնվում Է ամերիկյան պատժամիջոցների ցուցակում։ Առաջինը «ՎՏԲ Հայաստան» բանկն Էր, որը այդ ցուցակում հայտնվեց անցած տարվա… Կարդալ ավելին »

Լուծվել է Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական պալատի նախագահի թեկնածուի հարցը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ ուրբաթ օրը տեղի է ունեցել Արդարադատության խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր։ Որոշում է կայացվել օգոստոսի 25-ին թոշակի գնացած վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանին փոխարինելու համար ներկայացնել նույն դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանի թեկնածությունը։ Առաջիկայում համապատասխան հրամանը կլինի։ Նշենք, որ Սերժիկ Ավետիսյանը «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր,… Կարդալ ավելին »

Զգուշացում ներքին կարգով. սեպտեմբերի 10-ից արմատական փոփոխություններ են սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարությունում եւ, մասնավորապես, ոստիկանությունում աշխատակիցները սրտատրոփ սպասում են սեպտեմբերի 10-ին։ Համակարգի աշխատակիցներից տեղեկացանք, որ ներքին կարգով զգուշացրել են, որ այդ օրվանից մեկնարկելու է արմատական փոփոխությունների փուլ, որոնք ընդգրկելու են ինչպես կադրային տեղաշարժեր, այնպես էլ կառուցվածքային»։   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Բալասանյանը Գյումրիում 2 ընդդիմադիրներին միմյանց դեմ է հանել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Գյումրու ավագանու թեկնածուների «Ալյանս» կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Բադալյանը դատական հայց է ներկայացրել ԳԱԼԱ հեռուստաընկերության դեմ՝ պահանջելով ներողություն խնդրել զրպարտության համար եւ հատուցել պատճառված վնասը: Բանն այն է, որ ԳԱԼԱ-ն մի քանի տեսանյութեր է պատրաստել, որոնցում Բադալյանին ներկայացրել է որպես իշխանության դրածո: «Հրապարակ» օրաթերթին հայտնի է դարձել, որ իրական պատճառը Սամվել Բալասանյանի խորհրդական… Կարդալ ավելին »