Ամենօրյա արխիվներ: 03.09.2016

Դոնի Ռոստովում կատաղած ամբոխը ծեծելով սպանել է հայազգի վարորդի. հաշվեհարդարի տեսանյութը ցնցել է համացանցը (տեսանյութ)

Ռուսաստանի Դոնի Ռոստովի գյուղերից մեկի բնակիչները հաշվեհարդար են տեսել հայազգի վարորդ Ռաֆայել Խալղաթյանից, ում միակ մեղքը եղել է ավտովթարի մեջ մեղավոր լինելը: Ինչպես գրում է «Մոսկովսկիյ Կոմսոմոլեցը», հայազգի վարորդի մեղքով վթար է գրանցվել 5 մեքենաների մասնակցությամբ: Վթարից հետո մեքենաների վարորդները դաժանորեն ծեծի են ենթարկել հայազգի վարորդին: Ավելի ուշ Ռաֆայելը մահացել է հիվանդանոցում գանգուղեղի արյան զեղումից:… Կարդալ ավելին »

Քիմի պատասխանը Էրդողանի թիմին. BBC

Ըստ BBC-ի տեղեկությունների ̀ Էրդողանի թիմի  նախարարներից մեկը  Քիմին հրավիրել է  5 միլիոն դոլարով  մասնակցել իր կողմից կազմակերպվող խնջույքին, որը տեղի կունենա Վաշինգտոնի  թանկարժեք հյուրանոցում: Ասում են Քիմը պատասխանել է. ՛՛Ես երբեք սեղան չեմ նստի այն մարդկանց հետ, ում ձեռքերը թաթախված են իմ ազգի արյամբ՛՛:

Լրագրող Սիրանույշ Պապյանն ընդդեմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դատական նիստը հետաձգվեց

Այս տարվա մայիսի 2-ին Սիրանույշ Պապյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով՝ պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման հիմքով։ Հայցվորը դատարանից խնդրել է պարտավորեցնել ՀՀ ոստիկանապետին ներողություն խնդրել հրապարակավ իրեն վիրավորելու համար։ Դատական նիստն այսօր հետաձգվեց: «Սիրանույշ Պապյանը… Կարդալ ավելին »

ինչու արտագաղթեց վարչապետի վարորդը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի շրջապատում ոմանք բարգավաճում են, ոմանք՝ արտագաղթում։ Մեր տեղեկություններով, նրա վարորդը՝ Գրիգոր Գեւորգյանը (Գոքոր), ամիսներ առաջ աղջկան հարազատ Մրգավետ գյուղի մանկապարտեզի վարիչ է նշանակել տվել։ Նուշիկ Գեւորգյանի՝ տնօրեն նշանակվելուց առաջ հայրիկը կապիտալ վերանորոգել է մանկապարտեզը։ Հիշեցնենք, որ նրան է պատկանում «Հրաշք այգի» անունով ռեստորանը, որտեղ երբեմն լինում է նաեւ Հովիկ… Կարդալ ավելին »

ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն առողջական խնդիրներով շտապ տեղափոխվել է հայրենիք. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը օրեր առաջ շտապ տեղափոխվել է ԱՄՆ։ Ըստ լուրերի՝ դեսպանը վերջերս սրտի հետ կապված խնդիրներ Է ունեցել և «Աստղիկ» բժշկական կենտրոնում բուժման կուրս անցել։ Սակայն հայ մասնագետները դեսպանին խորհուրդ են տվել բուժման նպատակով շտապ տեղափոխվել հայրենի ԱՄՆ։ Ըստ լուրերի՝ դեսպանը Հայաստանից ԱՄՆ Է տեղափոխվել հատուկ… Կարդալ ավելին »

Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքը կկայանա սեպտեմբերի 28-ին. «Հրապարակ»

«Հրապարակ»  օրաթերթը գրում է. սեպտեմբերի 28-ին տրանսպորտի և կապի Նախարար Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքն է։ Հարսնացուն հոր մանկության ընկերոջ դուստրն է, որն ապրում է Մոսկվայում, դեռ փետրվարին Բեգլարյանները գնացել էին Մոսկվա և նշանադրել որդուն։ Հարսանիքը կկայանա «Օջախ» ռեստորանում, հրավիրված է քաղաքական ողջ Էլիտան՝ Սերժ Սարգսյանի, վարչապետի գլխավորությամբ։ Մոսկվայից ևս հյուրեր են սպասվում։ Նորափեսայի՝ Հրանտ Բեգլարյանի անունը… Կարդալ ավելին »

Օրվա Աստղագուշակ

Խոյ- Վեճերից խուսափել չի ստացվի, նամանավանդ,որ ինքներդ եք դրանք հրահրում: Մեկնաբանություններ անելիս՝ առավել նրբանկատ եղեք: Հնարավորության դեպքում հետաձգեք ղեկավարության, ազդեցիկ մարդկանց հետ կարևոր հանդիպումները, բանակցությունները: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, սակայն ինքներդ էլ գիտեք,որ դրանք ժամանակավոր բնույթի են և անհանգստանալ չարժե: Փորձեք լավ տրամադրություն պահպանել: Երեկոն նվիրեք ուսմանը, խուսափեք ֆիզիկական աշխատանք կատարելուց: Ցուլ- Հնարավոր է որոշ դժվարություններ… Կարդալ ավելին »

Գործող համյանքապետը «դաբրոն» ստացել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»  օրաթերթը գրում է. վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, օրերս իր մոտ է կանչել Արարատի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի թեկնածուներին և ասել, թե ով պետ է ընտրվի և ով պետք է ինքնաբացարկ ներկայացնի: Մասնավորապես Արգամ Աբրահամյանն ասել է, որ Բաղրամյանում համայնքապետ պետք է ընտրվի գործող համայնքապետը: Այլ կերպ ասած «դաբրոն» ստացել է գործող… Կարդալ ավելին »