Ամենօրյա արխիվներ: 02.09.2016

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 2-ը հայոց նորագույն պատմության փառահեղ էջն է: Քառորդ դար առաջ արցախահայությունը կատարեց իր անբեկանելի ընտրությունը: Այդ բախտորոշ քայլը գիտակցված էր և իմաստավորված: Այդ ընտրությամբ, այդ կամքով ու վճռականությամբ ստույգ մահվան անդունդի եզրից դեպի կյանք և դեպի ազատություն վերադարձավ հայության ամենավտանգված հատվածը՝… Կարդալ ավելին »

Նախարարը բացատրում է, թե ինչու է տնտեսական աճը անկում ապրել

Էկոնոմիկայի նախարարությունը ուսումնասիրություններ է կատարում այն ոլորտներում, որտեղ արձանագրված է տնտեսական աճի տեմպի նվազում: Արծվիկ Մինասյանի հավաստմամբ՝ նվազման պատճառներից մեկն արձակուրդային շրջանն է եղել. «Գործարարների տված բացատրությունների համաձայն՝ արձակուրդ են ուղարկել աշխատակիցներին, քանի որ արտադրության պաշար են ունեցել: Արտադրության ծավալ չեն ավելացրել, բայց արտահանման ծավալներն են մեծացրել, դրանով է պայմանավորված արտադրության ծավալի տեմպի նվազումը: Երկրորդ պատճառը… Կարդալ ավելին »

Կուսակցությունները ժողովրդին փրկելու ցանություն ունեն, բայց հարցրել ե՞ք ժողովրդին, թե նա ինչի կարիք ունի

Ազգային ինքնորոշման իրավունք կարող է ունենալ միայն ազգային կողմնորոշում ունեցող Ազգային ինքնորոշման իրավունք կարող է ունենալ միայն ազգային կողմնորոշում ունեցող ժողովուրդը… Քանի դեռ պետական մտածողություն չունենք, իսկ աջ ու ձախ իրար վրա լցված են կրավորական, շահ հետապնդող, աթոռ զավթելու հոգեբանությամբ ապրող, իրենց թունդ ընդդիմադիր անունը հռչակած մանկլավիկներ, ովքեր բարբաջում են, դատապարտում են, հայհոյում են իշխանությանը,… Կարդալ ավելին »

Թուրքիան Գերմանիայից պահանջում է հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւից. Новое Время

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է` Անկարան Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներին թույլ կտա այցելել Ինջիրլիքի ռազմակայան, եթե Գերմանիան հրաժարվի Բունդեսթագի ընդունած այն բանաձեւից, որը «1915թ. հայերի սպանությունները ճանաչում է որպես ցեղասպանություն»: Այս մասին հայտնում է Новое Время-ն: Ըստ Չավուշօղլուի` Գերմանիայի կառավարությունը պետք է ցույց տա, որ իր համար ընդունելի չէ Բունդեսթագի այդ որոշումը: Հավելենք, որ Գերմանիայի… Կարդալ ավելին »

Քննիչը 6-ամյա աղջկան. «Մեղքս չես գալիս» (տեսանյութ)

6 տարեկան այս գեղեցկուհու աչքերն արդեն տեսել են հարազատ եղբոր մահն ու հոր ձերբակալությունը: Եղբայրը՝ 8-ամյա Էրիկը, երկու տարի առաջ մահացել է Սոչի-Երեւան մայրուղում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ Առաջին դասարան գնալուց մի քանի օր առաջ Անուշիկն ընկած է եղել քննչական կոմիտեի դռները, որպեսզի տեսնի Սարի թաղի գործով ձերբակալված հորը` Էդուարդ Զեյթունյանիb  եւ նրան իր պարանոցի… Կարդալ ավելին »

«Մեր քայլերը շատ կոշտ են լինելու». Միհրան Հարությունյանի մենամարտի մրցավարներին որակազրկելու պահանջ կներկայացվի՞. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի նկատմամբ կատարված անարդարությունը ոչ մեկի անտարբեր չթողեց. բարկացան ու արտասվեցին ոչ միայն հայերը: Բայց պետության գործառույթն իր քաղաքացիներին պաշտպանելն է, կլինեն նրանք մարզիկ, թե այլ մասնագիտության տեր: ՀԱՕԿ-ը եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը պետք է ամեն ինչ անեն, որ Հարությունյանի մենամարտի մրցավարները… Կարդալ ավելին »

Ասում են՝ Սարգսյանը նախատել է Մուրադյանին. «Հրապարակ»

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, որը սիրում է հանրության ուշադրության կենտրոնում լինել, նոր հանձնարարական է իջեցրել աշխատակազմին։ «Հրապարակ» օրաթերթի նախարարության աղբյուրները փոխանցում են, որ ամռանը նա մի քանի անգամ հավաքել է լրատվականի աշխատողներին եւ ամենայն լրջությամբ հորդորել ֆեյքեր բացել, որպեսզի ինտենսիվորեն «լայք ու շեյր» անեն նախարարի մասին լուրերը։ Որոշ ժամանակ հետո նախարարը նախատել է պասիվ, գովաբանել… Կարդալ ավելին »

«Ընդդիմադիր» գործիչների ճոխ հանգիստը. «Իրատես»

«Իրատես» պարբերաթերթը այսօրվա իր համարում գրում է. «Ասում են, թե որոշ «ընդդիմադիր» գործիչներ, աշնանային քաղաքական թոհուբոհի մեկնարկից առաջ, տեղը տեղին հանգստացել են արտերկրում։ Նրանց թվում է նաև «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը։ Ասում են նաև, թե նա բավականին հետաքրքիր «հյուրախաղեր» է ունեցել տարբեր երկրներում, վերջին հանգրվաններից մեկն էլ եղել է Բաթում քաղաքը։ Այստեղ նա… Կարդալ ավելին »

Կեղծ ու քաղքենի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն այսօրվա առաջնոդող հոդվածում գրել է. «Հետաքրքիր ժողովուրդ ենք՝ անգամ այն, ինչ սիրում ենք ու հաճույքով ենք անում, չենք կարողանում լավ անել։ Ուզենալ-չկարողանալու հանգամանքն ամեն ինչում է առկա, բայց դա զարմանալիորեն վերաբերում է նաեւ տոներին, հանդիսություններին, հիշարժան օրերին, մեզ համար սիրելի իրադարձություններին։ Հարսանիք, ծնունդ-կնունք սիրում ենք, բայց չենք կարողանում դրանք լիարժեք տոնի… Կարդալ ավելին »