Ամենօրյա արխիվներ: 01.09.2016

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲԵԼԳԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ, ԲԵԼԳԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԼՍ ՎԱՆ ՀՈՖԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հոֆի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և առանձնակի կարևորել խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում: Ընդգծելով, որ Հայաստանում Բելգիան ավանդաբար ընկալվում է որպես բարեկամ և վստահելի գործընկեր, ում հետ հարաբերությունները հիմնված են պատմական ջերմ… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՀՀ ՊՆ Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԻ ԲԱՑՄԱՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Գիտելիքի և դպրության օրվա առիթով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքի և ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար-կոթողի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հարազատներ, ՀՀ ՊՆ զինված ուժերի, ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմը, Ազգային անվտանգության… Կարդալ ավելին »

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է ուսումնական տարվա մեկնարկին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

Սեպտեմբերի 1-ին` ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման  ֆակուլտետում 2016-17 թթ. ուսումնական տարվա առաջին օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը  մասնակցել է  ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Ողջունելով ուսանողներին, որոնք հաջողությամբ կարողացել են ընդունվել ԵՊՀ  տնտեսագիտության և կառավարման  ֆակուլտետը, նախարարը  նշել է պատասխանատվության այն բարձր զգացումի մասին, որ պետք  է զգան Մայր բուհում ուսանելու եկած երիտասարդները, քանի որ նրանք… Կարդալ ավելին »

Ավանդական այց հատուկ ուշադրության կարիք ունեցող երեխաներին

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցներն ձևավորված   ավանդույթի համաձայն այսօր այցելեցին Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 14 հատուկ դպրոց: Առաջին դասարանցիներին փոխանցեցին պարագաներ և խաղալիքներ, շնորհավորեցին ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Այս կրթական հաստատությունում  սովորում են տեսողական խնդիրներ ունեցող երեխաներ ոչ միայն մայրաքաղաքից, այլև հանրապետության հեռավոր մարզերից: Դպրոցը միակն է, որտեղ ուսումն իրականացվում է… Կարդալ ավելին »

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ Հովիկ Աբրահամյանն այցելել է Անանիա Շիրակացու անվան ճեմարան

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր: Հովիկ Աբրահամյանն ընտանիքի անդամների հետ միասին առաջին դասարան է ուղեկցել իր թոռնուհուն: Կառավարության ղեկավարը շնորհավորել է աշակերտներին, մանկավարժներին ու ծնողներին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ և ներկա գտնվել առաջին դասարանցիների նորամուտին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Վարչապետը նշել է, որ… Կարդալ ավելին »

Անձնազոհության համար տղայիս չեմ դատապարտում. Ադամ Սահակյանի մայրը հպարտ է

Այսօր Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում բացվեց ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի անվան դասարան: Ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, Ադամի ծնողներն ու եղբայրը: Ադամն, ի դեպ, սովորել է հենց այդ դպրոցում: Լևոն Մկրտչյանը նշեց, որ բոլորս պետք է Ադամի ընտանիքի կողքին լինենք, քանի որ կորստի ցավը հետո է սկսում զգացվել: «Այդ տղաներն… Կարդալ ավելին »

Անպատժելիության հետևանքները և հղփացաց թիկնապահները.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.  «Երիտասարդ աղջիկը հերթական խայտառակ միջադեպի մասին է պատմում, եղբայրը մեքենայով ճանապարհ գնալիս է եղել, կողբից հայտնի օլիգարխներից մեկի «կորտեժն» Է անցել՝ հղփացած թիկնապահների ջիպազգիները, առանց կարմիր լույսի ու արագաչափի նայելու, սլացել են մայրուղով և խփել-կոտրել մեքենայի հայելին։ Եղբայրը հետևից նշաններ է արել, որ կանգնեն՝ սկզբում լուսային, ապա ձայնային, բանի տեղ չեն դրել… Կարդալ ավելին »

Ստեփան Գրիգորյանի մուտքը ՌԴ արգելվել է «168.am»

168.am  գրում է. Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն ահազանգում է իր մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելելու անօրինականության մասին։ Ստեփան Գրիգորյանը, մասնավորապես, իր տարածած հայտարարության մեջ նշել է, որ օգոստոսի 30-ին առավոտյան 08․00-ին ժամանել է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայան 2014թ․ Ռուսաստանի Դաշնությունում հողին հանձնված հոր՝ Գևորգ Գրիգորյանի, գերեզմանին այցելելու նպատակով, որի համար ինքն ունեցել է ընդամենը… Կարդալ ավելին »

Մոսկվայում «Սիթիբանկի»մասնաճյուղը գրավողն ու Վանո Սիրադեղյանը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Մոսկվայում բանկի մասնաճյուղ գրաված հայ գործարարի մասին։ Մոսկվայում «Սիթիբանկի» մասնաճյուղը գրաված, ապա իրավապահներին հանձնված հայ գործարարը՝ Արամ Պետրոսյանը, պարզվում Է, ժամանակին Հայաստանում բարձր պաշտոն Է զբաղեցրել։ Նա եղել Է ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի խորհրդականը, համակարգել է տնտեսական վարչության աշխատանքը։ Գործարարին ճանաչող մեր աղբյուրը պատմեց,… Կարդալ ավելին »