Տեղի է ունեցել Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը:

 

Նիստի օրակարգի հաստատումից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը ներկայացրել է զբաղվածության կարգավորման 2017 թվականի պետական ծրագրի նախագիծը: Ամենամյա ծրագրի նպատակը բնակչության կայուն և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումն է: Այն ուղղված է աշխա­տաշուկայի լարվածությունը մեղմելուն, զբաղվածության ակտիվ ծրագրերի միջոցով աշխատաշուկայում անմրցունակ անձանց` ըստ առաջնահերթությունների կայուն զբաղվածության ապահովմանը և ինքնազբաղվածության խթանմանը, մասնավորապես՝  հաշմանդամություն ունեցող անձանց, երիտասարդների զբաղվածության մակարդակի բարձրացմանը:

 

Անդրադառնալով իրականացվող ծրագրերի մոնիթորինգի և գնահատման համակարգին, նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ զբաղվածության ոլորտի ծրագրերն արդեն իսկ  գնահատվել են համակարգի կողմից:  «Ոլորտի 88  ծրագիր ևս կգնահատվի և կորոշվի  յուրաքանչյուր ծրագրի արդյունավետությունը և քաղաքական որոշում կայացնողներին առաջարկություն կներկայացվի դրանց վերաբերյալ: Գնահատման համար կա հրամանով հաստատված մեթոդաբանություն, կան սոցիալական բոլոր ծրագրերի համար անձնագրեր, ցուցանիշներ, ցուցիչներ»,-իր խոսքում ընդգծել է նախարարը:

 

Անցնելով օրակարգի հաջորդ հարցին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի վարչության պետ Անահիտ Մարտիրոսյանը Աշխատանքի Միջազգային Կազմակերպություն-Հայաստան համագործակցության շրջանակներում ներկայացրել է «Արժանապատիվ աշխատանք» նոր ծրագրի մշակման կազմակերպչական հարցերը՝ նշելով, որ 2016թ. մայիսին Ժնևում կայացած Աշխատանքի միջազգային կազմակերպության համաժողովին սոցիալական եռակողմ գործընկերության մասնակցության ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել վերսկսել ծրագրի մշակումը:

 

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել «Արժանապատիվ աշխատանք» նոր ծրագրի մշակման աշխատանքային խումբ ստեղծել և արդյունքում մշակված ծրագիրը ներկայացնել սոցիալական գործընկերների քննարկմանը:

????????????????????????????????????

Նմանատիպ նորություններ

Հայաստանը լրջագույն վտանգների առջև, ծանր իրավիճակո... LIVEnews.am-ի եթերում Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ իրենց կարծիքն ու մտահոգություններն են հայտնում ...
ՀՀՇ-ականները ներթափանցում են իշխանության «վերին էշ... ՀՀՇ-ականների ներթափանցումն իշխանության «վերին էշելոններ» փաստում է այն մասին, որ հեղափոխական իշխանությունը չի պատրաստվում դատապարտել իշխանության բ...
«Ալեքս հոլդինգը» նախորդ տարվա համեմատ 24.6 % պակաս... ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-դեկտեմբերի արդյունքներով 1000 խոշոր հարկատուների ցանկը, որ...
«Կադրային ապաշնորհ քաղաքականությունը կքանդի այն ամ... Կադրային ապաշնորհ քաղաքականությունը կքանդի այն ամենը ինչի վրա կառուցվեց այս իշխանափոխությունը: Հիշումեք՞ մարդիկ ժամանակին խոսում էին,որ իրենք պ...
Մինչ Վարչապետը կոչ է անում ժողովրդին հարկեր վճարել... ՊԵԿ-Ը ՀՆԴԿԱԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԿԻ՞Ց Մինչ Վարչապետը կոչ է անում ժողովրդին հարկեր վճարել և ՀԴՄ կտրոններ պահանջել ՊԵԿ-ը դանդաղ բայց հաստատուն...
«Քանզի չունեմ ծանոթներ, թողնում են դրսում, իսկ 23 ... «ՊԵԿ-ի նախագահի առաջին տեղակալ Մաշադյանի 23 տարեկան տղան՝ Հարություն Մաշադյանը, ով զինվորական ծառայություն չի անցել,  նշանակվել է Երևանի կայազորի ...
Միայն փաստեր #10. Հայոց Ցեղասպանության միջազգային ... Միայն փաստեր #10. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչում: Տեսանյութը՝ Սերժ Սարգսյանի ոչ պաշտոնական էջից.  ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով